https://arm.sputniknews.ru/20231229/sjuniq-odanavakajanum-2024-tvakanin-nvor-sarqavvorumner-kgvortsarkven-nakharar-70620473.html
«Սյունիք» օդանավակայանում 2024 թվականին նոր սարքավորումներ կգործարկվեն. նախարար
«Սյունիք» օդանավակայանում 2024 թվականին նոր սարքավորումներ կգործարկվեն. նախարար
Sputnik Արմենիա
Օդանավակայանի համար նոր սարքավորումները ձեռք են բերվել շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ համատեղ։ 29.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-29T12:16+0400
2023-12-29T12:16+0400
2023-12-29T14:19+0400
սյունիք
կապան
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28621009_0:0:1600:900_1920x0_80_0_0_dbedcf47db76cca0ea538ddbf14972b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Սյունք» օդանավակայանը շարունակում է բնականոն կերպով պարբերական չվերթեր իրականացնել, իսկ 2024 թվականից նոր սարքավորումներ կգործարկվեն։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ՏԿԵ նախարարի խոսքով` շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ որոշ նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր են ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կնվազի։«Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, նկատի ունենք գնալ-գալը։ Տեղափոխել ենք ընդամենը 189 ուղեւոր։ Մեծամասամբ լինում է, որ ինքնաթիռի տոմսերը վաճառված չեն։ Մենք հասկանում ենք՝ ինչու է այդպես, դրա համար շարունակում ենք մեր գրաֆիկով, չենք դադարեցնում չվերթերը։ Եվ մենք որոշակի դրական տենդենց տեսնում ենք, հատկապես դեկտեմբերին»,,– ասաց Սանոսյանը։Հիշեցնենք` օգոստոսի 17-ին Երևան–Կապան չվերթով Սյունիք մեկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ օգոստոսի 19-ին` Կապան քաղաքի օրվա առիթով, չեխական «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավը ուղևորափոխադրում իրականացրեց Երևան-Կապան-Երևան երթուղով:Կանոնավոր թռիչքներն իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը 20.000 դրամ է։Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան
սյունիք
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28621009_206:0:1406:900_1920x0_80_0_0_928f1c1ad3400365eac97d64b6a6353e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սյունիք, կապան, օդանավակայան
սյունիք, կապան, օդանավակայան
«Սյունիք» օդանավակայանում 2024 թվականին նոր սարքավորումներ կգործարկվեն. նախարար
12:16 29.12.2023 (Թարմացված է: 14:19 29.12.2023) Օդանավակայանի համար նոր սարքավորումները ձեռք են բերվել շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ համատեղ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Սյունք» օդանավակայանը շարունակում է բնականոն կերպով պարբերական չվերթեր իրականացնել, իսկ 2024 թվականից նոր սարքավորումներ կգործարկվեն։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Միայն մի քանի դեպք է եղել, որ եղանակային պայմանների պատճառով չվերթեր չեն իրականացվել»,– նշեց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարի խոսքով` շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ որոշ նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր են ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կնվազի։
«Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, նկատի ունենք գնալ-գալը։ Տեղափոխել ենք ընդամենը 189 ուղեւոր։ Մեծամասամբ լինում է, որ ինքնաթիռի տոմսերը վաճառված չեն։ Մենք հասկանում ենք՝ ինչու է այդպես, դրա համար շարունակում ենք մեր գրաֆիկով, չենք դադարեցնում չվերթերը։ Եվ մենք որոշակի դրական տենդենց տեսնում ենք, հատկապես դեկտեմբերին»,,– ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին Երևան–Կապան չվերթով
Սյունիք մեկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ օգոստոսի 19-ին` Կապան քաղաքի օրվա առիթով, չեխական «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավը ուղևորափոխադրում իրականացրեց Երևան-Կապան-Երևան երթուղով:
Կանոնավոր թռիչքներն իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը 20.000 դրամ է։