00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Նաիրի Սարգսյան
Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը ՀՀ–ից տեղափոխում են Ռուսաստան. Նաիրի Սարգսյան
09:15
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր նպատակը քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է. Փաշինյանը` բիոմետրիկ անձնագրերի մասին

© Sputnik / Andranik GhazaryanID քարտ
ID քարտ - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` հաջորդ քայլը լինելու է այն, որ հնարավոր կլինի նաև թվայնացնել էլեկտրոնային ստորագրությունը, ինչպես նաև ստեղծել հավելված՝ նույնականացման քարտի համար։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվայնացման համար։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ ներկայացված նախագծով նախատեսվում է իրականացնել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի` պետություն–մասնավոր հատված համագործակցության ծրագիրը։
Նախարարը տեղեկացրեց, որ համակարգը հիմա կառավարվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի ծառայության և ՀՀ ԱԳՆ կողմից, իսկ ներկայացված նախագծով կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում կընտրվի միջազգային մասնավոր կազմակերպություն։
«Քաղաքացիները դեռևս ստանում են հին նմուշի անձնագրեր ու առանց էլեկտրոնային կրիչի նույնականացման քարտեր, քանի որ առկա ենթակառուցվածներն արդիական չեն և ժամանակակից միջավայրում չեն ապահովում նույնականացման ժամանակակից պահանջները։ Հատկապես ամառանը անձնագրային բաժիններում հսկայական հերթեր են կուտակվում, ու այդ հարցը ոչ թե մարդկային ռեսուրսների ավելացմամբ է հնարավոր լուծել, այլ թվային լուծումներով»,– հայտարարեց Ղազարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այսպիսով ՀՀ կառավարության ռազմավարությունը քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, որի դեպքում կենսաչափական անձնագիրը շատ կարևոր նշանակություն ունի։
«Եթե այսօր մենք ուզում ենք անձին նույնականացնել, ապա նայում ենք անձնագրին, ապա քաղաքացու դեմքին, հետո անձնագրին, ապա` դեմքին ու հաստատում ենք կամ ոչ։ Հիմա մենք պետք է ներգրավվենք մասնավոր ընկերության, որ արդիականացնի համակարգն ու թվայնացնի։ Ի դեպ, թվայնացված համակարգի հետագա սպասարկումը ևս նույն ընկերությունն է անելու»,– ասաց վարչապետը։
Ըստ նրա` հաջորդ քայլը լինելու է այն, որ հնարավոր կլինի նաև թվայնացնել էլեկտրոնային ստորագրությունը, ինչպես նաև ստեղծել հավելված՝ նույնականացման քարտի համար։
«Դա նշանակում է` նույնականացման քարտ ստանալուց հետո անձը այն պահելու է տանը, որ չկորի, սակայն մնացած դեպքերում մենք նրան պետք է հնարավորութուն տանք, որ բջջային հավելվածի միջոցով նույնականացման գործարքներ անի։ Ի դեպ, բիոմետրիկ անձնագրերի բոլոր անձնական տվյալների դիզայնը մրցույթում հաղթող ընկերությունն է անելու, սակայն կառավարումը հանձնվելու է բացառապես ՀՀ կառավարությանը, որ անձնական տվյալների խնդիրներ չառաջանան»,– հայտարարեց Փաշինյանը։
ՀՀ անձնագիր ստանալը կթանկանա, 16 տարեկանների արտոնությունը կհանվի. կառավարության որոշումը
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանն ավելացրեց, որ ազատ վիզայի քննարկումը կապված է նաև բիոմետրիկ` անվտանգ անձնագրերի հետ, և դա, սովորաբար, միշտ որպես կարևոր պայման են նշում։
«Նույնականացման ժամանակ այս համակարգը պետք է լինի կիբեռանվտանգ, իսկ դա բավականին լուրջ ծախսեր են, թեև մենք արագ տեխնոլոգիաներ ենք ներդնում»,– նշեց նա։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ընդգծեց, որ հիմա այն դոգման, թե եթե ՀՀ կառավարության պահոցում են կենսաչափական անձնագրերի տվյալները, ուրեմն ապահով են, այդ հանգամանքը թվային աշխարհում այլևս չի գործում։
«Այստեղ ամբողջ խնդիրը մեխանիզմի մեջ է, թե կիբեռհանցագործության դեմ ինչ մեխանիզմով է պայքարում պահոցը, այլ ոչ թե` ով է այդ պահոցը»,– նկատեց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ տեղեկատվությունը նույնպես սեփականության իրավունքով պետք է լիարժեք պահպանվի հատուկ մեխանիզմով, այլ ոչ թե սուբյեկտով ի դեմս, օրինակ` ՀՀ կառավարության։
Լրահոս
0