00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ մեղադրում ՀՀ-ին. Կոպիրկինը մեկնաբանում է

© Sputnik / Andranik GhazaryanՌուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մոսկվան տեսնում է, որ Երևանը ռուսական հարթակում բանակցություններին մասնակցելու հատուկ ցանկություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի հրաժարվել և չի հրաժարվելու Հայաստանի առջև ստանձնած դաշնակցային պարտավորություններից։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ոչ մի հիմք չունեմ պնդելու, որ Ռուսաստանը չի կատարի Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները։ Կարծում եմ` հիմա չափազանց կարևոր է, և դա բխում է բոլորի շահերից, որպեսզի իրավիճակը զարգանա խաղաղ հունով, և հիմքեր ստեղծվեն երկարատև խաղաղության համար»,– ասաց նա։
Իհարկե, Ռուսաստանը միաժամանակ Հայաստանի կողմից մեծ ցանկություն չի տեսնում աշխատել ռուսական բանակցային հարթակում։ Դիվանագետը շեշտեց, որ այնուամենայնիվ, Մոսկվան չի հեռանում տարածաշրջանից, և նրա համար տարածաշրջանային խաղաղությունը չափազանց կարևոր է։
Կոպիրկինը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու են որոշ ռուս պաշտոնատար անձինք եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ մեղադրում Հայաստանին և ոչ Ադրբեջանին։ Նա նշեց, որ ռուս պաշտոնյաների ոչ բոլոր հայտարարություններ են բխում Հայաստանի հասցեին կշտամբանքների տրամաբանությունից։ Կան նաև դրական գնահատականներ, որոնք, ցավոք, բավարար չափով չեն լուսաբանվում, ինչպես և չի լուսաբանվում Հայաստանի նկատմամբ ռուսական դիրքորոշման էությունը։
«Շարունակելով կշտամբանքների թեման` նշեմ, որ արժե հաշվի առնել նաև Հայաստանում առանձին անձանց կողմից Ռուսաստանի հասցեին հնչող լուրջ քննադատություններն ու մեղադրանքները։ Փորձ է արվում բարդել Ռուսաստանի վրա՝ ողբերգությունների և անհաջողությունների համար։ Իհարկե, Մոսկվան ինքն իր վրայից չի հանում պատասխանատվությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համար»,– նշեց Կոպիրկինը։
Նրա խոսքով` ՌԴ–ն պատասխանատու դերակատար է և հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է հիմնական խնդիրները լուծելու, էսկալացիա թույլ չտալու համար։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, ասաց, որ ՀՀ–ն, Պրահայում ճանաչելով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, խախտել է եռակողմ պայմանավորվածությունը։
Լրահոս
0