00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀՀ կառավարիչը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար». Սերժ Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Բաժանորդագրվել
Երրորդ նախագահի համար անհասկանալի է, թե մահակների մասին խոսելիս որ երկրին նկատի ուներ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վերջին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանը ԼՂ հարցի վերաբերյալ ասել էր, թե ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին։ Նա ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։ Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում:
Երրորդ նախագահի համար անհասկանալի է, թե մահակների մասին խոսելիս որ երկրին նկատի ուներ Փաշինյանը։
«Համանախագահների՞, որոնք հինգ անգամ ասել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։ Ո՞ր երկրի մասին էր խոսում, որ մահակ է պարզել ՀՀ–ի գլխին։ Գուցե այն երկրի մասին է խոսում, որը անվճար կամ զեղչերով միլիարդների սպառազինությո՞ւն է մատակարարել, որը նա ամբողջությամբ հանձնել է Ադրբեջանին»,–ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Կազանյան այն դրույթին, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, Սարգսյանը վստահեցրեց, որ Կազանից հետո որևէ լուրջ բան չի փոխվել բանակցային գործընթացում և անկախ նրանից, թե ձևակերպումներն ինչպիսին են եղել` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում էր ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով։ Միջանկյալ կարգավիճակը ոչինչ չփոխեց։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0