00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում են իրենց կարած գործն ավարտին հասցնել. Սերժ Սարգսյանը` դատախազի միջնորդության մասին

© Sputnik / Andranik GhazaryanՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
Գործով մեղադրող դատախազը միջնորդել է պատասխանատվությունից ազատել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Դատախազությունն ուզում է իր կարած գործը ավարտին հասցնել։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով դատախազի միջնորդությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատական նիստի ժամանակ դատախազն առաջարկել է քրեական պատասխանատվությունից ազատել Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և նախկին գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին։ Դատախազը որպես հիմնավորում նշել էր այն, որ վաղեմության ժամկետն անցել է։

«Ուզում են իրենց կարած գործն ավարտին հասցնել, բայց հաջորդ նիստին կլսեք նաև պաշտպանների ասածները»,– նշեց ՀՀ 3-րդ նախագահը։

Նշենք, որ հիմա դատական վիճաբանությունների փուլն է, այսօր նիստին գործով մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով։ Պաշտպանական կողմը հայտնեց, որ նրանք դեռ չեն կարող ճառով հանդես գալ։ Նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 28-ը։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Լրահոս
0