00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբծննդյան տոնավաճառում առանձին հատված կտրամադրվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց

© Sputnik / Lilit HarutyunyanՍուրբծննդյան տոնավաճառը Գյումրիում
Սուրբծննդյան տոնավաճառը Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Սուրբծննդյան տոնավաճառը Գյումրիում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուրբծննդյան տոնավաճառի տեղերն արդեն սպառված են։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին։
«Երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ Սուրբծննդյան տոնավաճառի տեղերն արդեն սպառված են։
Հիշեցնենք` 2022 թվականին Սուրբծննդյան տոնավաճառը բացվել էր դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը։ Երևանի 2800-ամյակի այգում գործում էին ավելի քան 40 տաղավարներ։ Երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին առաջարկվում էր սնունդ, հրուշակեղեն, հուշանվերներ և այլն։ Տոնավաճառի ձևավորման և լուսավորության համար քաղաքային բյուջեից հատկացվել էր 115 մլն դրամ։
Լրահոս
0