00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ակնկալում է լրացուցիչ աջակցություն ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար

© ՀՀ արտաքին գործերի նախարարությունՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում Հայաստանում գտնվող 105.000-ից ավել բռնի տեղահանվածների իրավիճակին։
«Վահան Կոստանյանը ներկայացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև իրավական դաշտում փասխատականների կարիքները հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Ընդգծվել է, որ արձագանքման հրատապ միջոցներից զատ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը։
Ադրբեջանի ԽՍՀ–ից փախստական հայերը 3 տարվա ընթացքում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն
Նշենք, որ հանդիպումը կայացել է փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում։
Լրահոս
0