00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազն առաջարկեց Սերժ Սարգսյանին ազատել քրեական պատասխանատվությունից

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Բաժանորդագրվել
Այժմ ընթանում է դատական վիճաբանությունների փուլը, դատախազն արդեն ճառով հանդես է եկել։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանները պատրաստ չէին ճառով հանդես գալուն։
Նշենք, որ դատական նիստն ընթանում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Ներկայում դատական վիճաբանությունների փուլն է, այսօր նիստին գործով մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով։
Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից շուրջ կես միլիարդ դրամ բռնագանձել
«Քրեական գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադանքի լույսի ներքո քննարկվող հարցի դեպքում ամբաստանյալներին մեղսագրվող հանցանքներն ավարտվելու օրվանից անցել է ավելի քան 10 տարի։ Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվելու կամ կասեցվելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։ Պետք է արձանագրել, որ ամբաստանյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, հետևաբար վերջիններս ենթակա են ազատման քրեական պատասխանատվությունից»,- նշեց դատախազը։
Նա միջնորդեց Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին (նախկին գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ) մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ազատել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով։
«Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ, գույքի վրա դրված կալանքն էլ պահպանել»,– նշեց դատախազը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 28-ը, ժամը 12։00–ն։
Ներկայացված միջնորդությունների առնչությամբ որոշումը հրապարակվելու է դեկտեմբերի 14-ին` 17։00-ին, այն գրավոր ձևով կուղարկվի կողմերին։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Լրահոս
0