00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է վստահության կամուրջ կառուցել. Էդմոն Մարուքյանը` հայ գերիների վերադարձի մասին

© Sputnik / Aram NersesyanԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Էդմոն Մարուքյան
Բաժանորդագրվել
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով` 2 ադրբեջանցի զինծառայողին հայ գերիների հետ փոխանակելը կողմերի միջև որոշակի վստահություն կառուցելու հնարավորություն է տալիս։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում Ադրբեջանից 32 հայ գերիների վերադարձը։ Նա այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այս քայլը հնարավորություն է տալիս կողմերի միջև չեղած վստահության ինչ–որ հատված կառուցել։ Խաղաղության համար մեզ վստահության կամուրջներ է պետք կառուցել, ոչ թե պատեր կամ անվստահության նոր հնարավորություններ ձևավորել»,– նշեց դեսպանը։
Նրա խոսքով` կողմերը պետք է սկսեն որոշ հարցերում վստահել, որպեսզի վերջնական խաղաղություն լինի։ Մարուքյանը շեշտեց` 32 ռազմագերիների վերադարձը շատ կարևոր և հիմնարար քայլ է Հայաստանի համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0