00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում մի քանի պայթյուն է որոտացել. ԶԼՄ

© AP Photo / Darko BandicԱմերիկյան ռազմաբազա
Ամերիկյան ռազմաբազա - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Ամերիկյան ռազմաբազա
Բաժանորդագրվել
Ենթադրվում է, որ պայթյունները զինված խմբավորումների հրթիռակոծությունների հետևանք են։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան «Աշ-Շադդադի» ռազմակայանի տարածքում մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Al-Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Այսօր Սիրիայի Ալ–Հասաքա քաղաքից հարավ գտնվող Աշ-Շադդադի քաղաքում` ամերիկյան ռազմակայանի տարածքում, մի քանի պայթյուն է որոտացել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրների տվյալով՝ պայթյուններն ամենայն հավանականությամբ զինված խմբավորումների հրթիռակոծությունների հետևանք են։
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումների թիվը հասել է 78-ի, տուժել է 66 զինվորական:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերը գրեթե պարբերաբար հարվածների են ենթարկվում։ Վաշինգտոնում կարծում են, որ հարվածները հասցնում են իրանամետ խմբավորումները։
Իրաքում զինված խմբավորումները կրկին գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմակայանը
Լրահոս
0