00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

15-20 հազար աշխատատեղ որ փակվի, էս ժողովուրդը ո՞նց է ապրելու. բողոքի ակցիա Երևանում

© Sputnik / Marianna GalstyanՁկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների բողոքի ակցիան կառավորության շենքի մոտ
Ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների բողոքի ակցիան կառավորության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Բաժանորդագրվել
Ձկնաբուծարանների աշխատակիցները հորդորում են կառավարությանը ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարների հետ ընդհանուր հայտարարի գալ, հակառակ դեպքում 15-20.000 մարդ առանց աշխատանք կմնա։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները վաղ առավոտից կրկին բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ և ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից պահանջում են հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
«Մեզ 15 օր առաջ խոստացել էին, որ կարգը որոշելու հետ կապված մեր հետ քննարկում պետք է անցկացնեն և մոնիտորինգ անեն բոլոր ապօրինի հորերը, դրանց թիվը ճշտեն, ասեն։ 15 օր անցել է, մեզ ոչ մեկը ո՛չ ընդունել է, ո՛չ տեղեկություն տվել։ Ավելին` նախարարը (Հակոբ Սիմիդյան,–խմբ.) հրաժարվեց ընդունել մեր ներկայացուցչին։ Մեզ խաբեցին»,- ասաց ձկնաբուծարաններից մեկի սեփականատեր Արմեն Կարապետյանը։
Նա հավելեց, որ ձկնաբուծության ներկայացուցիչների տվյալներով՝ 700 ստորգետնյա հորեր կան, որոնք ապօրինի են օգտագործվում։ Նրա կարծիքով՝ գերատեսչությունը աչք է փակում այս փաստի վրա, թեև դա հանգեցնում է ջրային ռեսուրսների մեծ կորուստների։ Տղամարդը վստահեցրեց, որ պատրաստ է մտածել տնտեսող համակարգ տեղադրելու մասին, բայց միայն այդ ապօրինի հորերը փակելուց հետո։
ՀՀ կառավարությունը մտադիր է պարտադրել ձկնաբուծարաններին խնայել Արարատյան դաշտի ջուրը
«Նախ թող այդ հորերը փակեն, հետո մեզ ստիպեն օգտագործել այս համակարգերը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
© Sputnik / Marianna GalstyanՁկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների բողոքի ակցիան կառավորության շենքի մոտ
Акция представителей рыбоводческих хозяйств из Араратской области (11 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների բողոքի ակցիան կառավորության շենքի մոտ
Մասիսի ձկնաբուծության աշխատակիցն էլ իր հերթին ասաց, որ փոփոխությունների արդյունքում հազարավոր մարդիկ առանց աշխատանքի կմնան։
«Ես Վայքից Մասիս եմ հասել, ընդունվել եմ ձկնաբուծարան աշխատանքի։ Հիմա իրենք ուզում են ձկնաբուծարանները փակեն։ Եթե ես մնամ առանց աշխատանք ինչպես եմ հենց իրենց տված վարկերը փակելու։ Մեր խնդրանքն այն է, որ ձկնատերերի հետ համաձայնության գան։ 15-20.000 աշխատատեղեր ունենք, բա որ դրանք փակվի, էս ժողովուրդը ո՞նց է ապրելու»,–ասաց ձկնաբուծարանի աշխատակից Սիրուն Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
Գոհ չենք. ձկնաբույծները` Սիմիդյանի հետ հանդիպման մասին
Նշենք, որ ակցիայի մասնակիցներին նախարարությունից հորդորել են հեռանալ` պայմանով, որ 3 օրից իրենց հետ կապ կհաստատեն, բայց ցուցարարները մերժել են։ Ցուցարարների կեսը շարժվում են դեպի ՀՀ կառավարության շենք, որտեղ հանդիպում կպահանջեն ՀՀ փոխվարչապետի հետ, իսկ մյուս մասնակիցները կշարունակեն մնալ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ հնարավոր է` գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0