00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեն հավատում, որ կարևոր գործ են անում. Թորոսյանը դժգոհ է ոստիկանության աշխատանքից

© Sputnik / Aram NersesyanԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Արսեն Թորոսյան
Բաժանորդագրվել
Առողջապահության նախկին նախարարն այնքան էլ չի վստահում վիճակագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ծխախոտի սպառման և արտադրության պաշտոնական վիճակագրությունը չի ներկայացնում օբյեկտիվ իրականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով շուրջ 3 տարի առաջ ուժի մեջ մտած ու գործող հակածխախոտային օրենսդրության արդյունքների մասին։
«Պաշտոնական տվյալները հիմնականում ծխախոտային ինդուստրիան են ներկայացնում։ Սպառման իրական ծավալները շատ դժվար է չափել։ Հաճախ փորձում են չափել արտադրվող կամ սպառվող ծխախոտի թվերով, բայց դա ճիշտ չէ։ Հայաստանը նաև արտահանում է ծխախոտը, ինչպես նաև ներմուծում–արտահանում է։ Ծխողների թիվը շատ ավելի ճիշտ պարզվում է ընտրանքային, ներկայացուցչական հետազոտություններով»,– ասաց Թորոսյանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ–ում վերջին տարիներին աճել է և՛ ծխախոտի արտադրությունը, և՛ ներկրումն ու արտահանումը։ Այսպես` 2021թ–ին Հայաստանում արտադրվել է շուրջ 24,6 մլն հատ ծխախոտ, 2022-ին` 28,6 մլն, իսկ 2023թ–ի առաջին կիսամյակում` 15.7 մլն։ Նույն տարիներին Հայաստան է ներկրվել տարեկան 2.2-2.3 մլն հատ ծխախոտ, իսկ 2023թ–ի առաջին կիսամյակում` 864.8 հազար հատ։
Արտահանման ծավալները շատ ավելի մեծ են. 2021-ին արտահանվել է շուրջ 22 մլն հատ ծխախոտ, 2022-ին` 26.4, 2023–ի առաջին կիսամյակում` 15.7 մլն հատ։
Արցախում առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ են հայտնաբերվել. դրանք վաճառվել են 4000 դրամով
Հակառակ պաշտոնական վիճակագրության ներկայացրած պատկերին, Արսեն Թորոսյանը նշում է, որ Հայաստանում վերջին 3 տարիներին ծխախոտի սպառման իրական ծավալները նվազել են։
«Ես նախնական տվյալներ ունեմ, որ ամեն դեպքում մենք որոշ անկում ունենք, բայց դա շատ հեռու է մեր ցանկալի թվերից։ Մենք մինչև հիմա աշխարհի ամենածխող երկրների թվում ենք»,– ասաց նախկին նախարարը։
Որպես ՀՀ–ում հակածխախոտային օրենսդրության հեղինակ ու ջատագով` Թորոսյանը վստահեցրեց, որ հանրային սննդի հաստատություններում, հատկապես փակ տարածքներում ու կենտրոնական վայրերում ծխելու արգելքը հիմնականում պահպանվում է։ Օրենքի նորմը, նրա դիտարկմամբ, շատ ավելի վատ է պահպանվում մայրաքաղաքի ծայրամասերում կամ մարզերում գտնվող, հատկապես հարսանեկան միջոցառումներ կազմակերպող ռեստորաններում։ Ամենավատը, սակայն, բաց տարածքներում տիրող վիճակն է։
«Իհարկե, ծխելու դեմ պայքարը չի սահմանափակվում միայն օգտագործման սահմանափակումներով։ Նաև խանութներում վաճառքի, ցուցադրության խնդիրը կա։ Եվ այստեղ ես մի մեծ բաց եմ տեսնում, հատկապես էլեկտրոնային կոչվող ծխախոտների մասով, որովհետև ավանդական ծխախոտի դեպքում օրենքը քիչ թե շատ պահպանվում է, հատկապես մեծ խանութներում։ Բայց vape-երի մասով իրավիճակը բարձիթողի է նույնիսկ»,– նշեց Թորոսյանը։
Պատճառը, ըստ նրա, տեսչական մարմինների գործիքակազմի թույլ լինելն է։ Օրինակ` ստուգումների մասին տնտեսվարողին 3 օր առաջ տեղյակ պահելը, ինչի արդյունքում խախտման փաստն արձանագրելը գրեթե անհնար է լինում։
Մյուս կողմից պատգամավորը բավարար չի համարում ոստիկանության հսկողական միջոցառումները։
«Մեր գործընկերները չեն հավատում, որ կարևոր գործ են անում։ Իրենք կարծում են, որ դա ավելորդ բեռ է, որն իրականում չպետք է դրվեր իրենց վրա, և իրենք ամեն ինչ անում էին, որ չդրվի։ Բայց այլ անձանց, այլ գերատեսչության վրա չէր կարող դրվել ժամանակին։ Ոստիկանները և՛ անձի մակարդակով չեն հավատում, որ իրենք պիտի գնան ու այդ գործողությունն իրականացնեն, և գերատեսչությունն ինքը չի հավատում։ Եվ այդտեղ շատ մեծ պրոբլեմ կա։ Մեր գործընկերներն էլ պետք է բարեփոխվեն»,– շեշտեց պատգամավորը։
Ծխախոտի սպառման շուկան վերահսկում է նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, որն արձանագրում է ցուցափեղկերի փակ չլինելու դեպքերը։ Թորոսյանը գոհ է այս մարմնի աշխատանքից և արձանագրում է, որ մեծ առաջընթաց կա։
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք դրույթներ:
2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ են մտել նաև հանրային սննդի օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Ըստ այդմ` արգելված է ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։
2024 թ. հունվարի 1-ից էլ Հայաստանում ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է պատկերված լինի։
Ծխախոտի միատեսակ փաթեթավորմամբ նախարարությունը նպատակ ունի 2024 թ նվազեցնել ծխողների թիվը
Լրահոս
0