00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տարվա մարդը». երգչուհին առաջ անցավ Բրիտանիայի թագավորից, ՌԴ նախագահից ու ՉԺՀ առաջնորդից

© AP Photo / John SalangsangԹեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթ - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2023
Բաժանորդագրվել
Գրեթե 100 տարի շարունակ «Թայմ» ամերիկյան հանդեսը դեկտեմբերին անվանում է «Տարվա մարդուն»։ 2023-ի առաջատար թեկնածուների թվում էին Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը, Բրիտանիայի թագավորը, բայց հաղթող ճանաչվեց երգչուհի Թեյլոր Սվիֆթը։
Առաջին հայացքից կարող է բավական տարօրինակ թվալ այս ընտրությունը, որովհետև ժամանակին «Տարվա մարդ» են ճանաչվել Ֆրանկլին Ռուզվելտը, Մահաթմա Գանդին, Ուինսթոն Չերչիլը, Միխայիլ Գորբաչովը, Բարաք Օբաման, Դոնալդ Թրամփը, բայց «Թայմի» ղեկավարությունն, ըստ երևույթին, հաշվի է առել Թեյլոր Սվիֆթի համառությունը, հետևողականությունը և նպատակասլացությունը, որոնք երգչուհին դրսևորել է դեռ մանկուց՝ օրինակ ծառայելով միլիոնների համար։
Երգչուհին առաջ անցավ Բրիտանիայի թագավորից, Ռուսաստանի նախագահից և Չինաստանի առաջնորդից
Հո իզուր չէ՞ ամերիկյան հրատարակչություններից մեկը 2023-ի «տարվա բառ» ճանաչել swiftie-ն։ Երևի հասկացաք, որ խոսքը Թեյլոր Սվիֆթի երկրպագուների մասին է։
Հիմնավորելով իր ընտրությունը` «Թայմը» գրել է. «Որպես փոփ-աստղ, նա ներկայացնում է այն ոլորտը, որտեղ փայլում են Էլվիս Փրեսլին, Մայքլ Ջեքսոնը և Մադոննան, իսկ որպես երգերի հեղինակ` ոմանք նրան համեմատում են Բոբ Դիլանի և Փոլ Փոլ ՄաքՔարթնինի հետ»։ Ավելացնենք, որ Սվիֆթի բիզնես-կայսրության շրջանառությունն այժմ հասնում է մեկ միլիարդ դոլարի։
Հենրի Քիսինջերի դիվանագիտությունը. ինչպես ամուսնացնել Ռոքֆելլերի աղջկան ռուս գյուղացու հետ
Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ 10 տարեկանում Թեյլորը սկսեց երգեր գրել ու կատարել դրանք։ Գեղեցիկ ձայնը ժառանգել է տատիկից, որն օպերայում էր երգում։
Ի դեպ, Թեյլոր Սվիֆթը մի անգամ արդեն դարձել էր «Տարվա մարդ»։ Մի քանի տարի առաջ «Թայմը» «Տարվա մարդ» կոչումը շնորհեց մի քանի կանանց, որոնք համարձակություն էին ունեցել հրապարակավ խոսելու իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին։ Նրանց թվում էր նաև Թեյլոր Սվիֆթը, որը պատմել էր ռադիոկայաններից մեկի մենեջերի անպարկեշտ վարքագծի մասին։ Այդ մարդն ի պատասխան հայտարարել էր, թե երգչուհին ստում է և դատի էր տվել՝ պահանջելով 3 միլիոն դոլար իրեն վարկաբեկելու համար։
Երգչուհին էլ հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով ընդամենը մեկ դոլար, և շահել էր դատը։
Մի սկանդալ էլ կապված է ամերիկացի այն ռեփերի հետ, որին հայաստանցիները դեռ մի քանի տարի առաջ բնութագրում էին այսպես՝ «մեր փեսան»։ Այո′, խոսքը Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթի մասին է։ 2009 թվականին, երբ Թեյլոր Սվիֆթը հերթական «Գրեմմին» ստացավ, պատվավոր պարգևի հանձնման արարողության ժամանակ Քանյե Ուեսթը բեմ բարձրացավ, խլեց խոսափողը երգչուհու ձեռքից և բարկացած հայտնեց իր կարծիքը. «Այս կինն արժանի չէ, տվեք մրցանակը Բիյոնսեին»։ Ռեփերի վարքագիծը դատապարտեցին շատերը, այդ թվում նաև Բարաք Օբաման, ինչից հետո Ուեսթը մի քանի անգամ ներողություն խնդրեց։
Ինչու են նախագահները ձգտում նախագահ մնալ. Ջո Բայդենն այսօր դարձավ 81 տարեկան
Այնուամենայնիվ, շատերը տարակուսում են՝ այս տարին բոլոր առումներով չափազանց բուռն էր՝ ռազմական գործողություններ Ուկրաինայում և Պաղեստինում, լարվածություն Թայվանի շուրջ, արցախցիների բռնի տեղահանություն… Արդյոք այս պայմաններում արդարացված է «Թայմ» հանդեսի ընտրությունը։ Պարբերականի խմբագրությունը պնդում է՝ հենց նման տխուր և ողբերգական ժամանակաշրջանում արժեր ընտրել Թեյլոր Սվիֆթին։
Մեջբերեմ. «Յուրաքանչյուր տարում էլ ներկա են մութն ու լույսը։ 2023 թվականի զգալի մասը մութ էր։ Այս պառակտված աշխարհում, որում փլուզվում ու սասանվում են ավանդական հիմքերը, Թեյլոր Սվիֆթին հաջողվեց հաղթահարել բոլոր սահմաններն ու խոչընդոտները և դառնալ լույսի աղբյուր»։
Իսկապես, Թեյլոր Սվիֆթն իր երգերով ուրախություն և երջանկություն է պարգևում միլիոնավոր երկրպագուների, պարզապես գերում է մարդկանց։ Այս տարվա ամռանը Սիեթլ քաղաքում, որտեղ ելույթ էր ունենում երգչուհին, մասնագետները սեյսմիկ ակտիվություն են գրանցել։ Հարավային Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Կապլան-Աուերբախը համոզմունք է հայտնել՝ մինի երկրաշարժի պատճառն այն է, որ մարզադաշտում պարել է մոտ 100 հազար մարդ։ Իսկ ԹեյլորՍվիֆթի համաշխարհային շրջագայությունը մեծ հաջողությամբ շարունակվում է, և նա հաջորդ տարի էլ համերգներ կտա աշխարհի տարբեր քաղաքներում։ BBC-ն հայտնում է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անձամբ խնդրել է երգչուհուն իր երկիրն էլ ընդգրկել համերգաշարի ծրագրում։
Դե հիմա ասեք` ճիշտ չէ՞ր լինի, որ մեր վարչապետն էլ խնդրեր «Տարվա մարդ» ճանաչված երգչուհուն գոնե 2024-ին գալ Երևան։ Թե չէ՝ Սնուպ Դո՜գ…
Սնուպ Դոգ - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2023
Ե՞րբ տեղի կունենա Սնուպ Դոգի համերգը. նախարարը մոտավոր ժամկետ նշեց
Լրահոս
0