00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում․ ԲՏԱ նախարար

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Խաչատրյան
Ռոբերտ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2023
Ռոբերտ Խաչատրյան
Բաժանորդագրվել
Ռուսական կողմի հետ համաձայնագրի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացվելու այս ամիս Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում։ Կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ պետք է անցկացվեն, օրն ու ժամը դեռ հստակեցված չէ։
Ավելի վաղ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել էր, որ հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել։ Լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե խոսքն ինչ խախտումների մասին է։
«Երբ այստեղ տեղում հանդիպենք, ավելի առարկայական, բովանդակային կխոսենք»,- նշեց նախարարը։
Նա հավելեց, որ ռուսական կողմի հետ խորհրդակցություններն այս տարի են կայանալու Երևանում։ Շեշտեց՝ նախաձեռնողը հայկական կողմն է։ Հանդիպման օրակարգում համաձայնագրի կետերի պահպանումն է։
Նախարարը չցանկացավ մեկնաբանել տարբեր շրջանակների կողմից հնչող` ռուսական ալիքների փակման պահանջը։ Ըստ նրա՝ քանի դեռ խորհրդակցությունները չեն կայացել, ինքը ոչինչ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր ռուսական հեռուստաալիքների թեմային։ Նա նշել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2020թ․ դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում և հայկական հեռուստաալիքներինը ՌԴ–ում։ Համաձայնագրում կա հստակ կարգավորում՝ երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն։ Փաշինյանը հույս էր հայտնել, որ ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդիրները շուտով կկարգավորվեն։
Լրահոս
0