00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրաշարժի ժամանակ գետինը ծովի ալիքների պես շարժվում էր․ Նալբանդ գյուղը 35 տարի անց

© Sputnik / Aram NersesyanՇիրակամուտ
Շիրակամուտ - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2023
Շիրակամուտ
Բաժանորդագրվել
Այս տարի լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35 տարին․ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է երկրաշարժի էպիկենտրոն՝ Նալբանդ գյուղ, որտեղ երկրաշարժի ուժգնությունը 6,8 մագնիտուդ էր։
Գյուղը ջնջվել էր երկրի երեսից, Նալբանդ չկար․ այսպես են ականատեսները նկարագրում երկրաշարժի էպիկենտրոնը 35 տարի առաջ։ Վայրկյանների ընթացքում տարածաշրջանի ամենամեծ, բազմամարդ, զարգացած արդյունաբերական գյուղից փլատակներ մնացին։ 323 զոհ, 840 հողին հավասարված տուն, ավերված գործարան, ֆաբրիկա, դպրոցներ, մանկապարտեզ, կայարանատուն․․․ Գյուղն անճանաչելի էր դարձել, մարդիկ չէին գտնում իրենց տները, թեպետ տուն չկար էլ, աշխույժ, կենդանի գյուղը մի մեծ գերեզմանոցի էր վերածվել։
© Sputnik / Aram Nersesyan

Նալբանդը երկրաշարժի 3-րդ օրը

Նալբանդը երկրաշարժի 3-րդ օրը - Sputnik Արմենիա
1/2

Նալբանդը երկրաշարժի 3-րդ օրը

© Sputnik / Aram Nersesyan

Նալբանդը երկրաշարժի 3-րդ օրը

Նալբանդը երկրաշարժի 3-րդ օրը - Sputnik Արմենիա
2/2

Նալբանդը երկրաշարժի 3-րդ օրը

1/2

Նալբանդը երկրաշարժի 3-րդ օրը

2/2

Նալբանդը երկրաշարժի 3-րդ օրը

Շիրակամուտ դարձավ, բայց Նալբանդն այդպես էլ ոտքի չկանգնեց

Գյուղի կենտրոնում՝ գյուղապետարանի հարևանությամբ, 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, ավելի ճիշտ՝ ավերակները։
© Sputnik / Aram Nersesyan

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները - Sputnik Արմենիա
1/3

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

© Sputnik / Aram Nersesyan

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները - Sputnik Արմենիա
2/3

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

© Sputnik / Aram Nersesyan

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները - Sputnik Արմենիա
3/3

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

1/3

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

2/3

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

3/3

Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները

Եկեղեցին հիմնովին ավերվեց երկրաշարժի ժամանակ ու 35 տարիների ընթացքում այդպես էլ չվերականգնվեց, ինչպես և գյուղը․․․ Գյուղացիներն ասում են՝ եթե մի բարերար գտնվի, բոլորը պատրաստ են մարդկային ուժով օգնել, գալ, ամեն բան անել, որ իրենց գյուղի եկեղեցին ոտքի կանգնի։ Հիմա եկեղեցին ինչ-որ առումով երկրաշարժից այդպես էլ չվերականգնված գյուղի խորհրդանիշն է։
Գյուղի վերակառուցման հույս տվեց վերականգնված, 6-7-րդ դարերին վերագրվող Չիչխանավանքը։ Ասում են՝ այսօր գյուղում ապրողների հայրերն էլ վանքն ամբողջովին կանգուն չեն տեսել, որովհետև այն առաջին անգամ ավերվել է դեռ 1920 թվականի երկրաշարժից։ Մի քանի տարի առաջ ֆրանսահայ անհատների նվիրատվությամբ վանքը լիովին վերականգնվեց։
© Sputnik / Aram NersesyanՎերականգնված Չիչխանավանքը
Заново отстроенная церковь Чичханаванк в деревне Ширакамут - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Վերականգնված Չիչխանավանքը
Տարիներ առաջ գյուղը «վերաբրենդավորվեց» և Շիրակամուտ դարձավ, բայց նալբանդցիներն այս անվան հետ այդպես էլ չհաշտվեցին։ Թեև անվան հետ կապված տխուր հիշողություններ կան, բայց սա իրենց պատմությունն է։ Նալբանդը 19-րդ դարի կեսերին հիմնադրել են Բասենից (քաղաք Արևմտյան Հայաստանում) եկած գաղթականները։ Ասում են՝ հիմնադիրները հայտնի են եղել կով նալելով, դրա համար գյուղը Նալբանդ է կոչվել։
«Մենք ի՞նչ կապ ունենք Շիրակի հետ, ախր Շիրակի մուտքն էլ չէ, որ գոնե անունը հասկանանք»,- ասում են գյուղացիներն ու շարունակում Նալբանդ տարբերակը կիրառել։
© Sputnik / Aram Nersesyan

Շիրակամուտ

Շիրակամուտ - Sputnik Արմենիա
1/4

Շիրակամուտ

© Sputnik / Aram Nersesyan

Շիրակամուտ

Շիրակամուտ - Sputnik Արմենիա
2/4

Շիրակամուտ

© Sputnik / Aram Nersesyan

Շիրակամուտ

Շիրակամուտ - Sputnik Արմենիա
3/4

Շիրակամուտ

© Sputnik / Aram Nersesyan

Շիրակամուտ

Շիրակամուտ - Sputnik Արմենիա
4/4

Շիրակամուտ

1/4

Շիրակամուտ

2/4

Շիրակամուտ

3/4

Շիրակամուտ

4/4

Շիրակամուտ

Երկրաշարժից առաջ Նալբանդում ավելի քան 3000 մարդ էր ապրում։ Այսօր գյուղում պաշտոնապես մոտ 2100 բնակիչ կա, բայց սա պաշտոնական վիճակագրությունն է, դռներից շատերը փակ են։ Նոր բնակիչներ չեկան գյուղ։ Հիմա այնտեղ ապրողները երկրաշարժը վերապրածների սերունդներն են։ Խորհրդային տարիներին քաղաքատիպ ավան հիշեցնող, արդյունաբերական զարգացած գյուղն այսօր ուրիշ է։ Երբեմնի գործարանների տեղում հիմա դատարկություն է, Նալբանդ կայարանի երկաթուղային գծերը մաքրվեցին, բայց կայարանի շենքի տեղում ևս ավերակներ են։
Գյուղի տների վերակառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ էին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ուստի շատ բան այստեղ կիսատ մնաց․․․
Երկրաշարժի մասին հիշողություններն ամեն քայլափոխի են․․․ Ավերված ու վերականգնված, ավերված ու չվերականգնված ամեն շինություն այդ օրերի մասին է հիշեցնում։ Ավերված գործարաններից մեկը «Լիֆտնորմալն» էր, որտեղ աշխատում էր Գագիկ Նասլյանը։

Շատերը խեղդվեցին փլատակներում

1988-ին Գագիկ Նասլյանը 26 տարեկան էր։ Ասում է՝ կյանքը նոր էր սկսվում, ու ամեն ինչ փշրվեց 30 վայրկյանում։ Դեկտեմբերի 7-ին արթնացավ վատ զգացողությամբ։ Երկրաշարժի պահին գլխավոր ինժեների մոտ էր, ասում է` գետինը սկսեց ծովի ալիքների պես շարժվել։ Նա գլխավոր ինժեների հետ հայտնվեց փլատակում։
© Sputnik / Aram NersesyanԳագիկ Նասլյան
Гагик Наслян, житель Ширакамута - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Գագիկ Նասլյան
«Մի 30-40 վայրկյան հետո Լամբարյանի վերջին շունչը լսեցի, ճվում էի իրան, էլ ձեն չկար, զգացի, որ ես էլ եմ խեղդվում։ Փլատակներում պառկած` ճիչեր էի լսում՝ վա՜յ, էրեխես, վա՜յ, մամաս․․․»։
Գագիկն այդպես մնաց մինչև երեկո։ Բախտը բերել էր, որ գործընկերներից մեկը գիտեր՝ ինքը գլխավոր ինժեների մոտ էր։ Ընտանիքին գտնելուց հետո գործընկերը հետ էր եկել գործարանի ավերակների մոտ՝ նրա հետևից։
«Փլատակներից դուրս եկա, զարզանդեցի։ Մարդիկ ողբում էին, չարչարվում էին իրենց զոհերին հանելու համար, տեխնիկա չկար. Լեննականում, Սպիտակում լռվում էին, գյուղեր չէին հասնում»։
Այդպես շատերը զոհվեցին ոչ թե բուն երկրաշարժի ժամանակ, այլ խեղդվեցին փլատակներում, որովհետև հնարավոր չեղավ նրանց շուտ դուրս բերել։ Գյուղի զոհերի գրեթե 1/3-րդը երեխաներ էին, շատերը մահացան դպրոցում։ Դասարաններ կային, որտեղ 1-2 հոգի փրկվեց։

Գլխաբաց, ոտաբոբիկ, արյունլվա վազում էին իրենց երեխեքի հետևից

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տարրական դասարանների դասվար, 4 երեխաների մայր Փիրուզա Սարգսյանը «Հրաժեշտ այբբենարանին» հանդեսին էր պատրաստվում։
«Երեխաներին կանգնեցրել էի գրատախտակի մոտ, հեչ բան չէին սովորել, ջղայնացա, ասեցի՝ նստեք ձեր տեղերը։ Հենց նստեցին, երկրաշարժը եղավ, ու հենց էն պատը, որի մոտ կանգնած էին երեխեքը, փլվեց։ Ասում էի՝ միք վախենա, երկրաշարժ է, ես սեղաններից էի բռնվել, տանում էր էս ու էն կողմ, ծնկներս էնքան էի խփել սեղաններին, որ արյունլվիկ էի եղել»։
Այն մասնաշենքը, որտեղ ցածր դասարաններն էին, հրաշքով չէր փլվել։ Հարևան դասասենյակում էլ տիկին Փիրուզայի կրտսեր դուստրն էր՝ 4-րդ դասարանցի Հոռոմսիմը։ Նա էլ էր անվնաս, մայր ու դուստր գտան իրար։
«Դուրս եկանք միջանցք, տեսա, որ մյուս կորպուսը նստեց, հավասարվեց հողին․․․ 8-րդ և 9-րդ դասարանի աղջիկներս մեջն էին։ Մարդիկ ճչալով, գլխաբաց, ոտաբոբիկ, արյունլվա վազում էին, իրենց երեխեքի հետևից էին գալիս»,- հիշում է տիկին Փիրուզան։
Տղան՝ Գևորգն ու դուստրերից մեկը՝ Նունեն, ևս անվնաս դուրս եկան, մնաց Հասմիկը։ Երկրաշարժի ժամանակ տիկին Փիրուզայի ամուսինը՝ գազի ծառայության երկարամյա աշխատակից Ժորա Մելքոնյանը, գործով Սպիտակում էր։ Չէր պատկերացնում, թե ինչ մասշտաբի ողբերգություն էր տեղի ունեցել, բայց շտապեց գյուղ։ Ճանապարհի թունելներից մեկը փլված էր, ուստի ստիպված էր մեքենան թողնել ու ոտքով շարունակել ճանապարհը։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Փիրուզան ու ամուսինը` Ժորա Մելքոնյանը
Жители Ширакамута Пируза Саркисян и Жора Мелконян - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Տիկին Փիրուզան ու ամուսինը` Ժորա Մելքոնյանը
«Չէի մտածում, որ մեր գյուղին բան ա եղել։ Բայց գալիս էի, ճանապարհին ամեն ինչ հողին էր հավասարված։ Հասա գյուղ, վազեցի մեր տուն։ Տունը փլվել էր, մամաս դրսում էր եղել, ծառը գրկած, կանգնած էր։ Հետո վազեցի դպրոց, որ տեսնեմ՝ կինս ու չորս երեխեքս ոնց են»։
Դպրոցի ավերակները տեխնիկայի օգնությամբ սկսեցին մի կողմ տանել, այդպես գտան Հասմիկին (ամբողջ դասարանից միայն 2 հոգի փրկվեցին)․․․
««Վիլիսով» բերում էինք Հասիկոյիս, ադյալի մեջ էինք փաթաթել։ Թե ադյալը որտեղի՞ց էինք գտել։ Ժորային ասեցի՝ մեր տունը որտե՞ղ ա, ասեց՝ մենք տուն չունենք։ Ասեցի՝ մինչև դագաղ չսարքեք, չեմ թողնի երեխուս տանել։ Տան ավերակներից սպիտակեղեն հանեցի, հորքուրները Մոսկվայից պալտո էին նվիրել, չէր էլ հագել։ Տանը հագնում, ման էր գալիս, ասում էր՝ մամ, սազու՞մ ա։ Էդ հագցրինք․․․»։
© Sputnik / Aram NersesyanՓիրուզա Սարգսյանը ցույց է տալիս երկրաշարժի զոհ դարձած դստեր լուսանկարը
Жительница Ширакамута Пируза Саргсян показывает фото дочки, погибшей во время землетрясения - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Փիրուզա Սարգսյանը ցույց է տալիս երկրաշարժի զոհ դարձած դստեր լուսանկարը

Մի երեք օր հետո դագաղները բերեցին

Երկրաշարժի հետևանքով փլուզվել էր նաև երկաթգծի Նալբանդ կայարանը։ Շատ արագ, 1-2 օրվա ընթացքում գիծը կարգի բերեցին, որ հնարավոր լիներ օգնություն հասցնել էպիկենտրոն։
«Որ բացեցին երկաթգիծը, մեզ նորմալ ալյուր եկավ։ Մինչև էդ թերթի մեջ մի փոքր սև, գարու ալյուրով հաց էինք ստանում, մեկ էլ ամերիկացիները դեղին ալյուր էին բերել։ Էնքան չոր հաց էր լինում»,- հիշում է Գագիկ Նասլյանը։
Մի քանի օր հետո նաև դագաղներ բերեցին, ասում են՝ շատերն արդեն ձեռքի տակ ընկածով մի բան սարքել էին, իրենց հարազատներին հուղարկավորել։
Ժամանակավոր վրաններ տեղադրեցին գյուղում, որ մարդիկ բաց երկնքի տակ չգիշերեն։ Գագիկը հիշում է՝ իրենց ընտանիքը մոտ մեկ ամիս վրանում ապրեց։
Ցույց է տալիս հարևաններից մեկի բակում մինչև այսօր կանգնած տրոլեյբուսի շարժակազմը, ասում է՝ տղան Երևանից մի քանի օր հետո հասցրեց, նրանք էլ երկար ժամանակ վագոնում էին ապրում, մինչև օգնության եկած ռուսները տներ կառուցեցին։

Ժամանակը չի բուժում

Տիկին Փիրուզան ցույց է տալիս տան անկյունում դրված դաշնամուրը։ Ասում է՝ մատների վրա հաշվելու իրերից է, որ իրենց տնից փրկվել է։ Սա նաև Հասիկոյի հուշն է․ գյուղում երաժշտական դպրոց կար, չորս երեխաներն էլ հաճախում էին։
© Sputnik / Aram NersesyanԱնկյունում դրված դաշնամուրը
Пианино в доме жительницы Ширакамута Пирузы Саркисян  - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Անկյունում դրված դաշնամուրը
«Որ հիմա երկրաշարժ են ցույց տալիս, հենց գիտեմ՝ էդ օրերն են։ Աստված ջան, ինչ տեսել ենք, թող մեր թշնամին էլ չտեսնի։ Ասում են՝ տարիները կանցնի, վերքերը կսպիանան, սուտ ա, ես գիտեմ, թե երեկ էր․․»,- Հասիկոյի նկարը շոյելով՝ ասում է տիկին Փիրուզան։
Ժամանակը չբուժեց նաև Նալբանդի վերքերը․․․
Առանց վաղեմության ժամկետի. 1988
Լրահոս
0