https://arm.sputniknews.ru/20231207/blinkeny-husvov-e-vor-arajikajum-khjurynkali-hhi-ev-adrbejani-ag-nakhararnerin-obrajen-69735583.html
Բլինկենը հուսով է, որ առաջիկայում կհյուրընկալի ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին. Օ'Բրայեն
Բլինկենը հուսով է, որ առաջիկայում կհյուրընկալի ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին. Օ'Բրայեն
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը գրառում է արել Բաքու կատարած այցից հետո։ 07.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-07T10:29+0400
2023-12-07T10:29+0400
2023-12-07T10:36+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
էնթոնի բլինկեն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/01/59004190_0:0:1280:720_1920x0_80_0_0_c01f9b1cac1677d099156d9df1bafbdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։Օ'Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Նա իր գրառման մեջ նշել է, որ դրական ու կառուցողական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում:Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/01/59004190_160:0:1120:720_1920x0_80_0_0_c07fea7f5b7a80a469b01df9046cf92b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, էնթոնի բլինկեն, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, էնթոնի բլինկեն, խաղաղության պայմանագիր
Բլինկենը հուսով է, որ առաջիկայում կհյուրընկալի ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին. Օ'Բրայեն
10:29 07.12.2023 (Թարմացված է: 10:36 07.12.2023) ԱՄՆ պետքարտուղարի օգնականը գրառում է արել Բաքու կատարած այցից հետո։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։
X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
Օ'Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նա իր գրառման մեջ նշել է, որ դրական ու կառուցողական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։