00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանդանոցների օրենքը կմտնի ուժի մեջ, բայց Արարատում չի՞ գործի․ մանրամասներ փակ հանդիպումից

© Sputnik / Aram NersesyanՄիս
Միս - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2023
Միս
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 6-ից ՀՀ-ում արգելվելու է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Բողոքող գյուղացիները, սակայն, պատկան կառույցներից օրենքին հակասող խոստումներ են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության ու Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներն այսօր մարզի գյուղացներին ու գյուղացիական տնտեսությունների ներկայացուցչներին խոստացել են, որ մինչև հունվարի 1-ը մսի իրացման դեպքում նրանցից չեն պահանջի սպանդանոցային մորթի մասին վկայող փաստաթուղթը՝ այսպես կոչված՝ «5-րդ ձևը»։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Կարեն Կիրակոսյանը, որը ներկա է եղել հանդիպմանն ու որոշ մանրամասներ է հայտնել քննարկված խնդիրների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
«Փոխմարզպետն էր եկել, սննդի վարչությունից էին եկել, գցեցին-բռնեցին, որ մենք ճիշտ էինք՝ մարզում եղած 1-2 սպանդանոցները ամբողջ մարզին չեն բավարարի։ Հիմա մեր մարզին թողել են մինչև հունվարի 1-ը ոնց աշխատել ենք, տենց աշխատենք, մինչև հունվարի 1-ից հետո կտեսնեն՝ ոնց ենք աշխատելու»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ներքին կարգով իրենց խոստացել են այդ ընթացքում ստուգումներ չիրականացնել, Կարեն Կիրակոսյանը պատասխանեց․ «Ներքին կարգով չէ, խոստացել են, որ շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես մինչև այսօր աշխատել ենք, սննդի վարչությունը գալու է ստուգման մեզ մոտ՝ խանութներում, տեսնեն, որ միսը նորմալ է, բժշկի թղթով է, բայց սպանդանոցային չեն պահանջելու, որովհետև սպանդանոց չկա մարզում»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումները, որոնցով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։ Արարատի մարզի գյուղացիները երեկ բողոքում էին կազմակերպել պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի դեմ՝ սպառնալով փակել Երևան- Արտաշատ մայրուղին։
Սպանդանոցների դեմ բողոքը մեկ նպատակ ունի. նախկին փոխնախարարը հորդորում է 3 օր մորթ չանել
Օրենքի խստացումից դժգոհող գյուղացների հետ այսօր հանդիպել են մարզի գործադիր իշխանությունների ներկայացուցիչները։
Հիշյալ հանդիպմանը մասնակցած Կարեն Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ իրենց բարձրացրած խնդրին առջարկված ժամանակավոր լուծումը իրենց բավարարել է։ Իսկ թե ինչ կլինի հունվարից հետո, գյուղացիները դեռ չեն պատկերացնում։
Կայացած հանդիպման ու գյուղացիներին տրված խոստումների վերաբերյալ Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ նաև հանդիպմանը մասնակցած պետական ու համայնքային կառույցներից, բայց մինչ այս պահը որևէ պատասխան ստանալ չի հաջողվել։
Լրահոս
0