00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության բլեֆը, կամ թե ինչու «Fly Arna»–ն ազգային փոխադրող չէ. բացատրում է Ճաղարյանը

© Photo : press office of Fly ArnaFly Arna-ի ինքնաթիռը
Fly Arna-ի ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2023
Fly Arna-ի ինքնաթիռը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի նախկին խորհրդականի խոսքով` ազգային փոխադրող հասկացողությունը «Fly Arna»–ի պարագայում կիրառելի չէ, քանի որ ըստ ICAO–ի կանոնակարգերի` դա երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողը պետք է լինի, որն ընդլայնում է երկրի կապերը և այլն։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Փաշինյանի կառավարության հերթական բլեֆն է, երբ մեկ կամ երկու ինքնաթիռ ունեցող «Fly Arna» ավիաընկերության անունը դրել են ազգային փոխադրող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը։
«Դա ընդամենը մի ընկերություն է, որն աշխատում է որակով։ Միակ ավիաընկերությունն է, որ անցել է IOSA–ի հավաստագիրը, որը միջազգային բարձր աուդիտոր է։ Ազգային փոխադրող դառնալու «Fly Arna»–ի հնարավորություններն էլ շատ մշուշոտ են, որ նա լոուքոսթ ավիափոխադրողից անցնի ստանդարտ փոխադրողի. դրա համար մեծ աշխատանք է պետք անել։ «Fly Arna»–ն ունի ընդամենը մեկ կամ երկու օդանավ, որն այդ խնդիրը չի լուծի»,– ընդգծեց Ճաղարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Fly Arna»–ի կողմից շահագործվող 2 հատ «Airbus A320» ինքնաթիռներից մեկը նոյեմբերի վերջին դուրս է բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից ու տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ՝ Հնդկաստան:
Ըստ Ճաղարյանի` ազգային փոխադրող հասկացողությունը «Fly Arna»–ի պարագայում կիրառելի չէ, քանի որ ըստ ICAO–ի կանոնակարգերի` դա երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողը պետք է լինի, որն ընդլայնում է երկրի կապերը, գրանցված է այդ երկրում ու տնտեսական գործունեություն է ծավալում երկրում, ընդլայնում է նրա միջազգային հաղորդակցությունները և հանդիսանում է ազգային ավիափոխադրումների շուկայի ազգային գործիք։
«Այսինքն, ազգային փոխադրողը դա ոչ թե պետության կողմից նշանակված ընկերություն է, այլ երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը զբաղեցնում է շուկայում զգալի տեղ։ Այսինքն, դա ավելի շատ վաստակի չափանիշ է, այլ ոչ թե վարչապետի հայտարարություն։ Կարող ես ավիաընկերության անունը հերոս դնել, սակայն նա դրանից հերոս չի լինելու»,– նկատեց Ճաղարյանը։
Ինչ վերաբերում է «Fly Arna»–ի հայտարարությանը, որ իրենք ոչ թե փակվում են, այլ ամրագրման հետ կապված տեխնիկական խնդիրներ են ունեցել, որոնք լուծվել են, Հակոբ Ճաղարյանն այն համոզմանն է, որ «Fly Arna»–ն, լինելով «Էյր Արաբիա»–ի դուստր ընկերությունը, չի կարող անլուրջ հայտարարություններ անել ու ըստ այդմ` պետք չէ այն կասկածի տակ դնել։
Ի դեպ, «Fly Arna»–ի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է ԱՄԷ–ի Շարժայի ազատ տնտեսական գոտում գրանցված «Էյր Արաբիային», արդյոք դա ևս կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի ավիաընկերությունը համարվի ազգային փոխադրող, Ճաղարյանը նշեց.
«Բաժնետոմսերը երբեք ավիաընկերության պատկանելիության չափանիշ չեն հանդիսացել, քանի որ ավիաընկերությունը գրանցված է ՀՀ–ում` համաձայն ՀՀ ավիացիոն կարգավորման կանոնների, նրա օդանավերը կրում են հայկական գրանցանիշներ, կառավարվում են ՀՀ–ից, աշխատում են ՀՀ-ի համար, հարկեր վճարում են ՀՀ–ում։ Այսինքն, դա հայկական ավիաընկերություն է։ Սեփականատերերի մի մասը հայեր չեն, սակայն դա չի նշանակում, որ դա հայկական ավիաընկերություն չէ»։
Դրոշի գույներով ու քայլող մարդուկով․ ներկայացվել է FlyArna ազգային փոխադրողի ապրանքանիշը
Նա այն կարծիքին է, որ այսօր ՀՀ–ում ազգային ավիափոխադրողի կարգավիճակին կարող է ավելի շատ հավակնել «FlyOne Armenia»–ն, քանի որ նրա 4-5 ինքնաթիռն անընդհատ աշխատում են, ավելին` օդանավերը սկսել են չբավարարել ու այլ երկներից են արդեն բերում` ՀՀ–ի համար թռիչքների իրականացնելու համար։
Լրահոս
0