00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրտուալ տարածքում վիճաբանությունից հետո 15-ամյա պատանին դանակահարել է 19-ամյա երիտասարդին

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2023
Բաժանորդագրվել
14-17 տարեկան մի քանի տղաներ գնացել էին 19-ամյա երիտասարդի աշխատավայր, որտեղ ծեծկռտուք է սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Վիրտուալ տարածքում սկսված վիճաբանությունը տեղափոխվել է իրական կյանք և ավարտվել դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է նոյեմբերի 28-ին «Երևան» բժշկական կենտրոնից։ ԲԿ–ից հայտնել էին, որ իրենց մոտ ազդրի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
«Իրավապահները պարզել են, որ նույն օրը` ժամը 15։30-ին, ոմն Մհեր եղբոր և ընկերների հետ գնացել է 19-ամյա երիտասարդի աշխատավայրի՝ Կոմիտասի պողոտայի սուպերմարկետի ավտոկայանատեղի և երիտասարդին կանչել պարզաբանման: Պարզվել է` 19-ամյա երիտասարդի հետ վիճաբանությունը նախապատմություն է ունեցել վիրտուալ տարածքում, այնուհետև 14-17 տարեկան 6 պատանի գնացել է նրա աշխատավայրի ավտոկայանատեղի: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի»,– ասված է հաղորդագրությունում։
Հենց այդ ընթացքում էլ 15-ամյա պատանին կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 19-ամյա երիտասարդի ազդրին։
Դանակահարություն Հրազդանում. շտապօգնության խումբն օգնություն է խնդրել ոստիկաններից
Նույն օրը, ուշ երեկոյան, պատանիները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել ոստիկանություն։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Լրահոս
0