00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ

© Sputnik / Armine AlexanyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2023
Երևան
Բաժանորդագրվել
«Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահը քաղաքապետարանին առաջարկում է կարմիր գծեր ընդհանրապես չգծել և պարզապես հայտարարել, որ ամբողջ կենտրոնը վճարովի կայանատեղի է. գոնե այդպիսով վարորդների մուծած գումարները չեն ծախսվի ներկի վրա։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Եթե «կարմիր գծերի» վճարն ավելացնելու նախագիծն ընդունվի, միևնույնն է` Երևանի կենտրոնը չի բեռնաթափվելու, միակ արդյունքը լինելու է այն, որ քաղաքապետարանն ավելի շատ գումար է հավաքվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է 2024 թ. հունվարի 1–ից մայրաքաղաքի կենտրոնում` «Ա» գոտում, ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում, 24 000 դրամ։
«Պիտի հասկանանք` ինչ նկատի ունի քաղաքապետարանը, երբ ասում է` ցանկանում է բեռնաթափել կենտրոնը. ցանկանում է, որ մեքենաները չկայանե՞ն կենտրոնում, այսինքն` մենք քիչ կանգնած մեքենա տեսնենք մայթերի մոտ, թե՞ նկատի ունի բեռնաթափել երթևեկությունը։ Հնարավոր է, չէ՞, 2–րդ գոտում կայանել, բայց կենտրոնով անցնել ու ուղևորներին այնտեղ իջեցնել։ Արդյունքում կենտրոնի երթևեկությունը միգուցե ավելի ծանրաբեռնվի»,– նկատեց նա։
Նրա խոսքով` քաղաքային իշխանությունը երթևեկությանն ուղղված համակարգված լուծում չի առաջարկում, փոխարենն անում է տարրական սխալներ, որոնք միայն ծանրաբեռնում են երթևեկությունը։
«Տեսնում ենք հատվածական տեղերում հանրային տրանսպորտի կահավորում, սակայն այդ հարցը, ըստ էության, այդպես էլ չլուծվեց` հանրային տրանսպորտը շարունակում է ուշանալ, իսկ մասնավոր ավտոմեքենաներն անհարկի հայտնվում են խցանումների մեջ։ Տեսնում ենք` հանրային տրանսպորտի կանգառներում ինչ է կատարվում աշխատանքի գնալու ու գալու ժամերին։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կկատարվի կայանատեղերի թանկացումից հետո, երբ ավելի շատ մարդ կսկսի օգտվել հանրային տրանսպորտից»,– նշեց Բադալյանը։
Նա համոզված է` կայանատեղերի թանկացումը սոցիալական անարդարության խնդիր է առաջանալու. ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Երևանի կենտրոնում կարողանալու են կայանել միայն թանկարժեք մեքենաների վճարունակ տերերը։
«Մոտավորապես մեկ ամսվա աշխատավարձի չափով կայանման գումար են ուզում հավաքագրել։ Մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի կարողանալու կամ չի ցանկանալու վճարել այն։ Ստացվում է` ակնհայտ խտրական, չհիմնավորված մոտեցում։ Ու սա անելու է մի իշխանություն, որը ժամանակին հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,– նշեց Բադալյանը։
Նա քաղաքապետարանին առաջարկում է այդ կարմիր գիծն ուղղակի չգծել ու պարզապես հայտարարել, որ ամբողջ կենտրոնը վճարովի կայանատեղի է. գոնե այդպիսով վարորդների մուծած գումարները չեն ծախսվի կարմիր ներկի վրա։
Նշենք, որ Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։
ՀՀ–ում առաջարկվում է միջինը 3 անգամ բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը
Լրահոս
0