00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավեշտ էր. «սև ուրբաթին» կառուցապատողներն էլ էին ակցիա արել. մասնագետը` տների գների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անշարժ գույքի գործակալության փոխտնօրենի խոսքով` անշարժ գույքի շուկայի վրա ազդել ու շարունակում են ազդել ռուս ռելոկանտները։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Անշարժ գույքի շուկայում այսօր կա խնդիր` գործարքներ, գնումներ չկան, փոխարենը վաճառողներն են շատացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով ոլորտում վերջին շրջանում արձանագրվող գնանկմանը` նշեց «House Key» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Կարապետ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` կար կանխատեսում, որ անշարժ գույքի 1 քառ. մետրի գինը 1000 ԱՄՆ դոլարից կիջնի 2024 թվականին, սակայն Երևանում արդեն այս մեկ ամսում կառուցապատողներ կան, որոնք առաջարկում են գրեթե ինքնարժեքին մոտ գներ։ Դրանք, ըստ Հովհաննիսյանի, կպահպանվեն միայն մայրաքաղաքի կենտրոնում, բոլոր մյուս թաղամասերում գնանկումը կշարունակվի։
ՀՀ–ում առանց նոտարի անշարժ գույքի գրանցումը չեղարկվել է փողերի լվացման ռիսկերի պատճառով
«Մի պարզ օրինակ բերեմ. սոցցանցերում կառուցապատողներն օր օրի էլ ավելի էժան գներ են առաջարկում։ Նույնիսկ նրանք, ովքեր շենքի հենց հիմքի կառուցման ժամանակ էին արդեն իսկ հայտարարում, որ բոլոր տները վաճառել են, հիմա բազմաթիվ դատարկ բնակարաններ ունեն։ Անզեն աչքով էլ շատ բաներ տեսանելի են. հիմա բարենպաստ եղանակ է շինարարության համար, բոլոր կառուցապատողները ժամկետի խնդիր ունեն, սակայն պասիվություն է, շինարարությունն առաջ չի գնում։ Դա, իհարկե, կապված է ֆինանսների բացակայության հետ` նախատեսված ծավալի վաճառք չեն կարողացել ապահովել, ինչպես նաև ի սկզբանե ճիշտ չէին հաշվարկել իրենց հնարավորությունները»,– նկատեց Հովհաննիսյանը։
Նա պատմեց, որ «սև ուրբաթի» ժամանակ զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել. անգամ կառուցապատողներն էին ակցիաներ անում։
«Նման բան աշխարհում չկա. գիտենք, որ «սև ուրբաթին» խանութները մաքրում են իրենց հին, չծախվող ապրանքը, ու այս դեպքում կառուցապատողների գնիջեցման առաջարկները շատ զավեշտալի էին»,– նշեց նա։
Ըստ նրա` խնդիրը ստեղծվեց մի քանի պատճառով` նախ` ՀՀ–ում գնաճը շատ բարձր եղավ, ավելին` անտրամաբանական. բոլոր երկրներում էլ լինում է թե՛ աճ, թե՛ անկում, սակայն դրանք օրինաչափ ու սահուն են` ինչ–որ իրավիճակներով պայմանավորված։

«ՀՀ–ում առանց առիթի, առանց տնտեսական զարգացման, անշարժ գույքի շուկայում ինչ–որ անտրամաբանական գնաճային թռիչքներ եղան։ Դրան նաև նպաստեց եկամտահարկի մասին վատ օրենքը, որ ես համարում եմ հակասոցիալական. այն մարդիկ, որոնք ունեին գրանցված բարձր աշխատավարձ, այսպիսով անուղղակի մտան բիզնեսի մեջ, իսկ օրինակ երիտասարդ ընտանիքները չկարողացան տուն գնել բարձր գների պատճառով»,– ասաց անշարժ գույքի գործակալության փոխտնօրենը։

Ոլորտի, այսպես կոչված, դեֆորմացիայի վրա, նրա խոսքով, ուղղակի ազդեցություն ունեցավ նաև կառուցապատողների ստեղծած արհեստական ճգնաժամը։ Հովհաննիսյանի խոսքով` կառուցապատողները նախատեսել էին 100-150 տոկոսանոց գերշահույթներ ստանալ` տպավորություն ստեղծելով, թե էլ տուն չունեն վաճառքի համար։
«Այսօրվա իրավիճակն իրենց պատիժն է։ Նրանք պիտի շատ լավ հասկանային, որ հատկապես շինարարության ոլորտը հազիվ 20–25 տոկոս շահույթի մեջ պետք է տեղավորվի»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Մյուս կողմից էլ մարդիկ էին հեշտ գումար աշխատելու ձև գտել, որն իր ածանցյալ պատճառն ուներ. շատերը, ըստ նրա, բանկերին չվստահելու և ավանդ չդնելու պատճառով որպես կապիտալ անշարժ գույք էին ձեռք բերում, որը հետո կա՛մ վաճառում, կա՛մ վարձակալության էին տալիս։
ՀՀ անշարժ գույքի անբարեխիղճ գներն ու 100 հազար անտուն արցախցիները. ո՞րն է լուծումը
Անշարժ գույքի շուկայի վրա, Հովհաննիսյանի խոսքով, ազդել ու շարունակում են ազդել ռուս ռելոկանտները. նրանք եկան, բնակարանների գները ՀՀ–ում բարձրացան, նրանք արդեն սկսել են մեկնել երկրից, գներն արագ իջնում են։ Ըստ անշարժ գույքի գործակալության փոխտնօրենի` նրանք մեկնում են երկրից` պատճառաբանելով, որ ՀՀ–ն անվտանգության խնդիր ունի, որի վրա ազդել է նաև հայ–ռուսական հարաբերությունների սրումը։
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը Հայաստանում 2023 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է շուրջ 2000–ով։
Լրահոս
0