00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելին կոչ ենք անում արդարացի լուծում տալ հարցին․ Զախարովան՝ «Կովերի պարտեզի» մասին

Բաժանորդագրվել
Մարիա Զախարովան նշել է, որ կրոնական բոլոր համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն։
Ռուսաստանը մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաճախակի դարձած սադրանքներով։ Այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Մասնավորապես, ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային այն իրավիճակին, որ ստեղծվել է Հին քաղաքում տեղակայված, այսպես կոչված, «Հայկական պարտեզի» շուրջ․ այն դատական քաշքշուկի առարկա է դարձել Երուսաղեմի հայկական պատրիարքության և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև»,- ներկայացրեց իրավիճակը Զախարովան։
Նրա խոսքով՝ չսպասելով դատական գործընթացի ավարտին՝ կազմակերպությունը սկսել է հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ վիճելի տարածքում, որը բախումների է բերել տեղի հայերի ու հուդայական ծայրահեղականների միջև։
«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել այս զգայուն հարցի արդարացի լուծման համար՝ օրենքի սահմաններում։ Մենք հավատում ենք, որ երկրի կրոնական բոլոր համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն»,- հայտարարեց Զախարովան։
Երուսաղեմի «Կովերի պարտեզում» իրավիճակը թեժացել է. կողմերին հաջողվել է համաձայնության գալ
Նա շեշտեց՝ Ռուսաստանը դեմ է ցանկացած ապօրինի գործողության, որի նպատակը երկրում պատմականորեն ձևավորված էթնիկ հավասարակշռությունը խախտելն է Երուսաղեմի Հին քաղաքում, ներառյալ՝ ոտնձգությունները դարերով այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց սեփականության և սրբավայրերի հանդեպ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։
Հայերին դուրս են մղում, բայց նրանք չեն նահանջում. ի՞նչ է կատարվում Երուսաղեմում
Տարածքը ինքնին, ինչպես նաև այնտեղ գտնվող գիմնազիան և ճեմարանը, մեկ ամբողջություն են։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ այդ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի:
Լրահոս
0