00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի իշխանությունը բոյկոտում էր ՀՀ–ի` Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու խնդրանքը. Բաբայան

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Սամվել Բաբայանը
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Բաբայանը - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Բաժանորդագրվել
Արցախի ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք համաձայնել են 202թ–ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, քաղաքական պատասխանատվություն ունեն կատարվածի համար։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. 2023թ–ի սեպտեմբերի 19-ի դեպքերով Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Հայաստանի իշխանությունը չէր կարողանում ոչինչ անել, որովհետև չուներ Արցախում բանակ, չուներ պաշտպանություն, Ադրբեջանն էլ կոշտ հարցը դրել էր՝ չես կարող իմ ներքին հարցերին խառնվել։ Հայաստանի իշխանությունը խնդրում էր Արցախի իշխանությանը նստել ուղիղ բանակցությունների, նրանք էլ դա բոյկոտում էին, որովհետև Մոսկվայից ստացել էին կարգադրություն, որ պետք է բոյկոտեն»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ 2020թ–ի նոյեմբերի 9-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը բանակցությունների արդյունքում համաձայնության եկան, նրանք ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում։ Բաբայանը շեշտեց՝ քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք համաձայնել են այդ փաստաթղթի հետ, քաղաքական պատասխանատվություն ունեն կատարվածի համար։
Բաքվի համար Արցախում չկար մեկը, ում հետ պատրաստ էին բանակցել. Շահրամանյանը` Բաբայանի մասին
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինքն ինչի շուրջ է բանակցել Ադրբեջանի հետ, Բաբայանն ասաց՝ բանակցություններ չեն եղել, եղել են քննարկումներ սկզբունքների շուրջ, օրինակ` Արցախն իր բանակն ունենալո՞ւ է, թե՞ ոչ և այլն։ Նա նշեց, որ իր ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմ։
Սամվել Բաբայանը պնդում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մինչև այսօր կապի մեջ է Ադրբեջանի հետ։
«Ես գիտեմ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մինչև այսօր կապի մեջ է Ադրբեջանի հետ, ամեն օր զանգում է Բաքու և խոսում։ Թե ինչ է բանակցում` իրեն հարցրեք»,- ասաց Բաբայանը։
Անդրադառնալով այն հարցին, թե Արցախի ապագայի համար ինչ քայլեր է պետք անել, ըստ Բաբայանի՝ այս պահին կա դեռ մեկ տարբերակ՝ բանակցություններ արցախահայության վերադարձի համար։
Թե ով պետք է բանակցի այս հարցի շուրջ, Բաբայանն ասաց՝ եթե Արցախն ունի նախագահ, ապա հենց նա։
«Ես Ղարաբաղի իշխանությանն առաջարկել եմ հանդիպել, կետ առ կետ անցնել, թե ոնց ենք պատկերացնում վերադարձը, ինչ կարգավիճակում, ինչ պետք է լինի, հլը որ արձագանք չեմ ստացել»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0