00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերության որևէ աշխատակից ձերբակալված չէ. ՔԿ

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Սերգեյ Բագրատյան
Բաժանորդագրվել
Այսօր լուրեր էին տարածվել, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված ընկերության ապօրինի գործունեության մասով հարուցվել է քրեական գործ, սակայն այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ այսօր «Հետքը» գրել էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Նշվում էր, որ աշխատակիցները ապօրինի գործող հանքի տարածքից տեղափոխվել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին.
«Վարույթն իրականացնող մարմնին ձերբակալված անձինք չեն ներկայացվել»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ոստիկանությունից հաղորդում են ստացել ապօրինի արդյունահանման վերաբերյալ։ Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 281–րդ հոդվածի առաջին մասով (Առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը), 290–րդ հոդվածի առաջին մասի (Իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելը) և 283–րդ հոդվածի առաջին մասի (Չարաշահումները հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս) հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն։
Նշենք, որ թեմայի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատախազությունը մեկնաբանություն չեն տվել։
Լրահոս
0