00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենքով գող Վիտյա Թբիլիսկին կալանավորվել է խուլիգանության համար

Բաժանորդագրվել
Երևանում 10 օր առաջ կրակոցներ են հնչել, ինչ առնչությամբ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Երևանում նոյեմբերի 17-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված «օրենքով գող» Վիտյա Թբիլիսկուն (Վիտալի Ավդիանին) կալանավորել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նոյեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կրակոցներ են հնչել։ Այդ օրը դեպքի առնչությամբ վերման էր ենթարկվել մեկ այլ «օրենքով գող» Արսեն Երևանսկին։
ՔԿ հաղորդագրության համաձայն, Դավիթ Բեկում տեղի ունեցած միջադեպից հետո, Վիտյա Թբիլիսկու «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվածի մասով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։
«Ըստ փորձագետների եզրակացությունների՝ խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ ատրճանակի նմանվող առարկաները ПМ /մակարով/ մոդելի «MY 2245» և «YT 3014» համարի 9մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակներ են, որոնք, ինչպես նաև հայտնաբերված ընդհանուր 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք»,– ասված է հաղորդագրությունում:
Վիտալի Թբիլիսկուն մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն իրականացնելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու առնչությամբ։
Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Մ.Շ.-ն-ին էլ մեղադրանք է առաջադրվել հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ինչպես նաև խուլիգանության հոդվածներով։
Մ.Շ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է:
Արմավիրցի 38-ամյա «օրենքով գողը» գումարի դիմաց պարտքեր է վերադարձրել
Հիշեցնենք, որ 10 օր առաջ տեղի ունեցած դեպքի առնչությամբ ոստիկանները պարզել են, որ ժամը 16։20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանինը, որը եղել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ։ Վերջինս եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, որում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկին)։ Վիճաբանության ընթացքում կողմերը հայհոյել են միմյանց, ապա Ավդիանինը ձեռքերով հարվածել է Մկրտչյանին։
Դեպքի առնչությամբ 13 անձ բերման էր ենթարկվել, այդ թվում՝ Արսեն Երևանսկին։
Լրահոս
0