00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իսկական Արմագեդոն» ՌԴ-ի և Թուրքիայի Սևծովյան ափին. կադրեր՝ մոլեգնող տարերքից

© Sputnik / Артур Лебедев / Անցնել մեդիապահոցՓոթորիկ Սոչիի ափերին
Փոթորիկ Սոչիի ափերին - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Փոթորիկ Սոչիի ափերին
Բաժանորդագրվել
Հնաբնակները Սև ծովում տարերքի նման մոլեգնում չեն հիշում։ Վատ եղանակի հետևանքով հեղեղվել են ճանապարհները, հոսանքազրկվել են գյուղերը, տանիքներ են պոկվել, ծառեր են տապալվել։ Ցավոք, նաև զոհեր կան։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Սև ծովի ափին փոթորիկ է մոլեգնում։ Վաղ առավոտից հաղորդագրություններ են ստացվում տարերքի հետևանքների մասին։

Ղրիմ

Միջերկրական ցիկլոնը Ղրիմ է բերել հորդառատ անձրևներ և փոթորկի ուժգնության քամի։
Հանրապետության ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Մորսկոե գյուղում տարերքի հարվածի հետևանքով մարդ է մահացել:
Ծովում շարունակվում է ուժեղ փոթորիկը, ալիքները հեղեղում են Եվպատորիայի ափամերձ շրջանները։ Հեղեղված տներից մարդկանց տարհանել են։ Սակի-Եվպատորիա մայրուղին փակ է, կազմակերպվել է շրջանցում։
Շատ գյուղեր հոսանքազրկվել են (մոտ 400 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության), ծառեր են տապալվել, գազատարների վնասվածքներ են գրանցվել։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ մի շարք մունիցիպալ կազմավորումներում արտակարգ դրություն է հայտարարվել:
Իսկ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը փոթորկի ժամանակ տեղի ունեցածն անվանել է «կոնկրետ Արմագեդոն»։ Նրա խոսքով՝ հնաբնակներն անգամ նման քամի և ալիքներ չեն հիշում, բայց ներկա պահին իրավիճակը վերահսկելի է։

Սոչի

Փոթորիկ է եղել նաև Սոչիի ափին։ Ծովի ալիքների բարձրությունը հասել է չորս մետրի։ Լողափեր մուտքն արգելվել է:
Էլեկտրամատակարարման և տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված խնդիրներ են առաջացել։
Ծառերի ընկնելու հետևանքով վնասվել է չորս գազի խողովակ, սակայն արտահոսք չի եղել, տեղում արդեն վերականգնում են կոմունալ ենթակառուցվածքները:
Նոյեմբերի 27-ի առավոտյան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է, օդանավակայանն աշխատում է` ելնելով եղանակային պայմաններից։
Համացանցում տարածվել է Լոո ավանի լողափին գտնվող շենքի փլուզվելու տեսանյութը։ Իշխանությունները հայտնել են, որ դա էլլինգ է՝ նավակների համար նախատեսված ավտոտնակ, այլ ոչ թե բնակելի շենք։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Անապա

Տարերքը ազդել է նաև Անապայի վրա։ Ահա թե ինչ տեսք ունի լողափը փոթորիկից հետո:

Նովոռոսիյսկ

Նովոռոսիյսկի նավահանգստում նավթի բեռնաթափման հետ կապված բոլոր աշխատանքները դադարեցվել են փոթորկի պատճառով, թեև քամին հանդարտվում է, սակայն ալիքների բարձրությունը մոտ 2-3 մետր է:

Թուրքիա

Փոթորիկը մոլեգնել է ոչ միայն Ռուսաստանում, այլև Թուրքիայի տարածքում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության (AFAD) տվյալներով՝ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով երկու մարդ է մահացել, ևս տասը տուժել են:
Անբարենպաստ եղանակի պատճառով սպառնալիքի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել 81 նահանգներից 47-ում, իսկ «դեղին»՝ 29-ում:
Ստամբուլում ջերմաստիճանը նվազել է միանգամից 10 աստիճանով՝ հասնելով +8-ի, մի շարք շրջաններում անձրևներ են տեղում:
Լրահոս
0