00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցԱտրճանակ
Ատրճանակ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2023
Բաժանորդագրվել
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, որն այս պահին գտնվում է վիրահատարանում:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Դանակահարություն և կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ
Դեպքի վայր ժամանած պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենա, որի ներսում և ասֆալտին եղել են արնանման հետքեր:
Այդ ընթացքում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, որն այս պահին գտնվում է վիրահատարանում:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. շրջանառվում է ԵԿՄ անդամների անունները
Լրահոս
0