00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում քաղաքական ճգնաժամը բացառեց վարչապետի իմպիչմենտի հնարավորությունը. սահմանադրագետ

© Sputnik / Asatur YesayantsԳոհար Մելոյան
Գոհար Մելոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Գոհար Մելոյան
Բաժանորդագրվել
Գոհար Մելոյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակության ապատիկ, իներտ վերաբերմունքը սովորաբար հանգեցնում է պետությունների փլուզմանը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունն անիրատեսական է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Ավելի վաղ «Միասին» շարժումը հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին: Շարժման հիմնադիրներից են Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը և այլք։ Շարժման համակարգողը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։
Մելոյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր գործիչներն առաջին անգամ չէ, որ փորձում են սահմանադրաիրավական գործիքակազմ կիրառել Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու և երկրում իշխանափոխություն անելու համար: Նրա կարծիքով` իշխանափոխության անհրաժեշտությունը հասունացել է` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հասարակության մեջ դժգոհության ալիքը, հասարակական-քաղաքական շրջանում տրամադրությունները։
«Իշխանափոխության առավել նախընտրելի գործիք Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելն է։ Սակայն մինչ այժմ այդ գործիքը չի կիրառվել, քանի որ այդ մեդալը երկու կողմ ունի։ Նախ` անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել երկրի խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից: Իսկ այս պահին ընդդիմադիր ուժերը խորհրդարանում չունեն ձայների 1/3-ը։ Պետք է նաև հաշվի առնել, որ նախագիծը քննարկման ներկայացնելիս անպայման պետք է նշել վարչապետի նոր թեկնածուին։ Եվ եթե իմպիչմենտի փորձը չհաջողվի, ապա նման գործընթաց հնարավոր չի լինի իրականացրել հաջորդ վեց ամիսների ընթացքում»,–ընդգծեց Մելոյանը։
Այսինքն ՝ մի կողմից լավ է, որ ընդդիմադիր ուժերը փորձում են օգտվել սահմանադրական գործիքակազմից, մյուս կողմից՝ պետք է գնահատել, թե որքանով է դա իրատեսական։ Ըստ նրա` օրենսդիր մարմնում գտնվող ընդդիմադիր խմբակցություններն էլ գիտակցում են և այս գործիքակազմից չեն օգտվում` իրատեսական գնահատելով, որ չունեն անհրաժեշտ քանակի ձայները, որպեսզի նախաձեռնեն, ու հաջողությամբ պսակվի նմանաբնույթ գործընթացը։
Փորձագետն ընդգծում է, որ Հայաստանում գործող իրավական մեխանիզմները ձևավորվել են նորմալ պետության գոյության տրամաբանությանը համապատասխան: Այդ թվում ՝ արտահերթ ընտրությունների մեխանիզմը։ Այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամը մեր երկրում բացառեց սահմանադրական որոշման հնարավորությունը։
Որպես օրինակ Երևանի ավագանու վերջին ընտրություններն են, որոնք աննախադեպ էին հանրային պասիվության տեսանկյունից։
Անդրանիկ Թևանյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2023
Իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի. Թևանյան
«Կարևոր չէ, թե իշխող ուժն ինչ է ասում ժողովրդավարության մասին։ Ի վերջո` ստեղծվել է մի իրավիճակ, երբ նրանք մեծ դժվարությամբ, դիմելով վարչական լծակների, կարողացել են հաղթել ընտրություններում ՝ հազիվ հաղթահարելով նվազագույն շեմը։ Քաղաքացիական հասարակության ապատիկ, իներտ վերաբերմունքը սովորաբար հանգեցնում է պետությունների փլուզմանը: Եվ սա լուրջ ազդակ է, որը պահանջում է բոլոր քաղաքական ուժերի՝ թե իշխող կուսակցության, թե ընդդիմության սևեռուն ուշադրությունը»,– նշեց Մելոյանը։
Սահմանադրագետը վերջում հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների լիազորությունների դադարեցման և կասեցման ընթացակարգ: Մասնավորապես, կասեցումը կատարվում է ընդհանուր հիմունքներով, օրինակ ՝ առողջական վիճակի պատճառով, քրեական գործով դատարանի դատավճիռն ուժի մեջ մտնելու փաստով և այլն։ Իսկ լիազորությունների դադարեցումը ենթադրում է իմպիչմենտի գործիքի կիրառում։
Լրահոս
0