00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրանյութի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ–ի պայմանագրային աշխատողը

© Photo : official site of the Penitentiary of RAԹմրանյութ
Թմրանյութ - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Թմրանյութ
Բաժանորդագրվել
Պայմանագրային աշխատողի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 21.53 գ քաշով թմրանյութերի նմանվող զանգվածներ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Թմրանյութերի պահման և շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պայմանագրային աշխատողը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ հիմնարկում պայմանագրային աշխատող, ջրմուղագործ-փականագործ Ս․Ե․-ն պատրաստվում է թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանցից մեկին, որի ինքնությունն այդ պահին հայտնի չի եղել։
«Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ծառայողները խուզարկության են ենթարկել Ս․Ե․-ին։ Նրա մոտ արգելված իրեր չեն հայտնաբերվել, սակայն բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտնել է, որ բնակելի գոտում գտնվող իր աշխատասենյակում թմրանյութերկան։ Նշված աշխատասենյակում հայտնաբերվել են ընդհանուր 21,53 գրամ քաշով տարբեր տեսակի թմրանյութերի նմանվող զանգվածներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ փականագործի գրասեղանին հայտնաբերվել է կոնֆետի թղթերով քողարկված, մարիխուանայի նմանվող 2 առանձնացված զանգված, որոնց քաշը թղթերի հետ միասին կազմել է 20,84 գրամ։ Բացի այդ, զանգվածներից մեկում հայտնաբերվել է ևս մեկ փաթեթ, որում եղել է կոկաին տեսակի թմրանյութին նմանվող զանգված, որի քաշը փաթեթի հետ կազմել է 0,69 գրամ։
Չնախատեսված խուզարկություններ «Արմավիր» ՔԿՀ–ի խցերում. ի՞նչ է հայտնաբերվել
Քաղաքացի Ս․Ե․-ն խոստովանել է, որ վերոնշյալ զանգվածները բերել է հիմնարկ` կալանավորված անձ Գ․Ա․-ին փոխանցելու նպատակով։
Ս․Ե․-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ձերբակալել են և ներկայացրել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
«Վանաձոր» ՔԿՀ–ի աշխատողները փորձել են թմրանյութ փոխանցել. նրանք ձերբակալվել են
Լրահոս
0