00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը ՀԱՊԿ–ին խնդրել է օրակարգից հանել ՀՀ–ին օգնություն տրամադրելու փաստաթուղթը

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով` կազմակերպության բոլոր գործընկերներն աջակցություն են հայտնել Հայաստանին օգնություն տրամադրելու համալիր միջոցառումներին, բայց հայկական կողմը ոչ մի հետաքրքրություն չի դրսևորել փաստաթղթի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը։ Ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
Անդրադառնալով անցած տարվա նոյեմբերի նստաշրջանի ժամանակ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների և Բելառուսի առաջնահերթ ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի կատարմանը` Տասմագամբետովն ընդգծել է, որ 34 միջոցառումից 32-ն են կատարվել։
«Երկու միջոցառում, ցավոք, հնարավոր չէր իրականացնել։ Առաջին հերթին` մեր միջազգային շփումները եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ–ն։ Իրենց դիրքորոշումների պատճառով։ Երկրորդ հարցն էլ Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումը լրամշակելու Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է։ Թեև մյուս բոլոր դաշնակիցները սատարեցին այդ որոշումը, բայց հայկական կողմը որևէ հետաքրքրություն չհայտնեց այդ փաստաթղթի նկատմամբ, ավելին` մեր աշխատանքի ավարտական մասում խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից»,– ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն վերջնական տեսքի չի բերվել։ Հայաստանը ՀԱՊԿ–ից քաղաքական գնահատական էր պահանջում Ադրբեջանի կողմից 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված։
Վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
Նոյեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։
Լրահոս
0