00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20–30 հազար հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում. զբոսաշրջիկներ քիչ են գալիս. Քերոբյան

© Photo : press office of the Ministry of Economy of RAՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այնուամենայնիվ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի` ՀՀ կառավարությունն իր հիմնական ջանքերն ուղղում է նրան, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք առաջին հերթին կարողանան արագ աշխատանքի տեղավորվել։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սահմանահատումների տվյալներով` 2010 թվականից սկսած 20–30 հազարից քիչ հնդիկ կա մեր երկրում, նրանք աշխատանքային միգրանտներ են։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կա զբոսաշրջիկի միջազգային մեթոդաբանություն. այն մարդիկ, որոնք աշխատանքային միգրանտներ են, նրանք զբոսաշրջիկ չեն համարվում։ Եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ այցելել մեր երկիր, մենք միայն ուրախ կլինենք ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ. Հնդկաստանից զբոսաշրջային հոսքերը դեպի ՀՀ այնքան էլ շատ չեն»,– ընդգծեց նա։
Նախարարի խոսքով` Հնդկաստանից, Իրանից, Ուզբեկստանից եկած աշխատանքային միգրանտները հիմնականում աշխատում են շինարարության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներում, ու նրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ չեն։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են հիմնականում ՌԴ–ից, Ուկրաինայից, Բելառուսից։
Այնուամենայնիվ, ըստ Քերոբյանի` ՀՀ կառավարությունն իր հիմնական ջանքերն ուղղում է նրան, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք կարողանան արագ աշխատանքի տեղավորվել, որ դառնան «տնտեսական ուժ, այլ ոչ թե բեռ»։
Վահան Քերոբյանը նշեց, որ ասիական շուկան մեր երկրի համար զարգացման մի նոր ուղղություն է, և այդ պատճառով հայկական պատվիրակությունները պարբերաբար մասնակցում են ասիական երկրներում կազմակերպված ցուցահանդեսների, իրականացնում գովազդային տարբեր միջոցառումներ։
«Անցած շաբաթ ես Ճապոնիա էի գնացել, ու մենք «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում պլանավորում ենք ՀՀ–ն ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,– վստահեցրեց նախարարը։
Նրա խոսքով` այդպիսով ՀՀ կառավարությունը դիվերսիֆիկացնում է իր զբոսաշրջային ջանքերը, որպեսզի կարողանան ավելի համաչափ զարգացնել մեր երկրի զբոսաշրային հոսքերը տարբեր ուղղություններով։
Հայաստանը բազմապատկել է զբոսաշրջային բյուջեն. Եվրանյուզի հետ քննարկվում է գովազդի հարցը
Լրահոս
0