00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատուհանի տակ վարդեր եմ աճեցնելու․ արցախցիները սիրել են Տավուշ գյուղը

© Sputnik / Aram NersesyanՀովհաննիսյանների ընտանիքը Տավուշ գյուղում
Հովհաննիսյանների ընտանիքը Տավուշ գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2023
Բաժանորդագրվել
Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղը մոտ 1 տասնյակ արցախցի ընտանիք է հյուրընկալել՝ բոլորն էլ բազմազավակ։ Համայնքն ու գյուղը գնահատում են ընտանիքների կարիքները՝ փորձելով բոլոր խնդիրներին լուծում տալ, անել այնպես, որ տուն կորցրած մարդիկ այստեղ իրենց զգան ինչպես տանը։

Գորիսի առաջին մթերային խանութի մոտ կանգառն ապրելու հույս տվեց

Լիլիթ Գասպարյանն ամուսնու, 4 երեխաների, ծնողների, քրոջ ու եղբոր հետ արդեն մոտ մեկ ամիս է՝ Բերդի տարածաշրջանի Տավուշ (նախկինում՝ Թովուզ) գյուղում է ապրում։ Այստեղ են եկել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Ամուսինը շինարարական աշխատանքներով է զբաղված. բաղնիք են կառուցում։ Աշխատանքները ֆինանսավորել է հենց այն տան տերը, որտեղ հիմա ընտանիքն է ապրում (սեփականատերը երկրում չէ)։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Գասպարյան
Вынужденная переселенка из села Атерк Мартакертского района Лилит Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Լիլիթ Գասպարյան
Լիլիթը խոսելիս հաճախ է հուզվում, հեռախոսի մեջ իրենց մեծ տունն է ցույց տալիս՝ նոր վերանորոգումով, նորաձև կահավորմամբ։
«Ամեն ինչ թողնես, դուրս գաս․․․»։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթը ցույց է տալիս Արցախում թողած տունը
Лилит показывает свой дом  в Атерке - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Լիլիթը ցույց է տալիս Արցախում թողած տունը
Դուրս են եկել ԶԻԼ մեքենայի թափքում՝ 5-6 ընտանիք միասին։
«15 երեխա կար, մեր վերցրած հացն ու ջուրը մի քանի ժամ հերիքեց, վերջին օրը բան չենք կերել։ Գորիսի խանութի մոտ որ կանգնեցինք, արդեն ապրելու հույս կար»։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Գասպարյան
Вынужденная переселенка из села Атерк Мартакертского района Лилит Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Լիլիթ Գասպարյան
Եկան Դիլիջան, մի քանի շաբաթ մնալուց հետո Տավուշ գյուղ տեղափոխվեցին։ Գյուղացիները ջերմությամբ դիմավորեցին, օգնում են ինչով կարող են։
Լիլիթի ամուսինը՝ Արմենը, Արցախում պայմանագրային զինծառայող էր, մոտ 450 հազար դրամ աշխատավարձ էր ստանում։ 4 երեխայի խնամքի համար ընտանիքը նաև նպաստ էր ստանում. ապահովված, բարեկեցիկ էին կյանք էին վարում։ Ինչպես են հարմարվելու նոր իրողություններին,դեռ դժվար են պատկերացնում։
© Sputnik / Aram NersesyanՏունը, որտեղ ապրում է Գասպարյանների ընտանիքը Տավուշում
Вынужденная переселенка из села Атерк Мартакертского района Лилит Гаспарян с маленьким сыном в своем новом доме в селе Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Տունը, որտեղ ապրում է Գասպարյանների ընտանիքը Տավուշում
«Կամաց-կամաց կստեղծենք, դժվար չի, ջահել ընտանիք ենք»,- կոտրված ժպիտով ասում է Լիլիթը։
© Sputnik / Aram NersesyanԳասպարյանների տունը Տավուշ գյուղում
Новый дом Лилит и Армена в селе Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Գասպարյանների տունը Տավուշ գյուղում
Երեխաներն արդեն մանկապարտեզ ու դպրոց են հաճախում (8, 5, 3 տարեկան և 9 ամսական)։
© Sputnik / Aram NersesyanԳյուղապետ Թաթուլ Արզումանյանը բռնի տեղահանվածների տանը
Административный глава села Татул Арзуманян с сынишкой Лилит Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Գյուղապետ Թաթուլ Արզումանյանը բռնի տեղահանվածների տանը

Եթե Ղարաբաղն էլի մեր եղավ, հետ կգնամ, եթե չէ՝ իմ տունն այստեղ է

Թովմասյանների ընտանիքը Տավուշ գյուղում հասցրել է սիրվել ու տավուշեցի դառնալ։ Գյուղապետ Թաթուլ Արզումանյանն ասում է՝ ապշած էր, երբ ընտանիքի հայրը՝ Ջոնիկը, գյուղապետարան էր գալիս և նորեկ արցախցիների համար իրենց ունեցած կաթսաներից, անկողնուց առաջարկում։
«Ջոնիկի մի նախադասությունը երբեք չեմ մոռանա․ ասաց՝ ինձ մենակ տանիք տվեք, ես ոտով-ձեռով եմ, ամեն ինչ կանեմ, երեխեքիս կպահեմ։ Անգամ չասաց, որ սիրտը վիրահատված է, հետո ենք իմացել»,- պատմում է գյուղապետը։
© Sputnik / Aram NersesyanՋոնիկ Թովմասյան
Отец семейства Джоник Товмасян - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Ջոնիկ Թովմասյան
Թովմասյանների ընտանիքը 4 հոգուց է բաղկացած. Ջոնիկն ապրում է մոր և երկու աղջիկների՝ 14-ամյա Ալյոնայի և 17-ամյա Անիի հետ։
© Sputnik / Aram NersesyanՋոնիկ Թովմասյանն ընտանիքի հետ
Вынужденные переселенцы из Степанакерта - семья Товмасянов  - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Ջոնիկ Թովմասյանն ընտանիքի հետ
Ստեփանակերտից են, ընտանիքի համար կյանքն այնտեղ հեշտ չի եղել․ լույսը դեռ չբացված` Ջոնիկի մայրը` Զառան, դուրս էր գալիս քաղաքի փողոցները մաքրելու, ավագ թոռնուհին օգնում էր նրան, նոր միայն դպրոց գնում։
Արցախից դուրս գալիս փոքր ավտոմեքենայի մեջ շատ բան տեղավորել չեն կարողացել, բայց 14-ամյա Ալյոնայի շախմատային հաղթանակների մասին վկայող պատվոգրերը, մեդալներն ու գավաթները (բացի ամենամեծից) Զառա տատիկը ստիպել է դուրս բերել։
© Sputnik / Aram NersesyanԱլյոնայի պատվոգրերը, մեդալներն ու գավաթները
Шахматные медали Алены - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
Ալյոնայի պատվոգրերը, մեդալներն ու գավաթները
Տավուշ եկած առաջին ընտանիքն է՝ Արցախից ուղիղ այստեղ են ուղևորվել։ Գյուղում աղջիկներն արդեն ձեռագործության խմբակ են հաճախում, շուտով Ալյոնան նաև շախմատի խմբակ կհաճախի։
© Sputnik / Aram NersesyanՋոնիկ Թովմասյանի ընտանիքի անդամները
Вынужденные переселенцы из Степанакерта - семья Товмасянов  - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Ջոնիկ Թովմասյանի ընտանիքի անդամները
Ասում են՝ Բերդի բնությունը շատ է նման իրենց Արցախինին, մարդիկ՝ նույնպես։
«Եթե Ղարաբաղն ազատագրվեց, գնում եմ հետ, եթե չէ, վե՛րջ, այստեղ եմ մնում»,- ասում է Զառա տատը մեզ ճանապարհելիս ու ցույց տալիս տնամերձ այգին, որը հասցրել է մշակել, սխտոր ու կանաչի ցանել։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Զառան
Зара — бабушка семейства - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Տիկին Զառան

Ինչքան ապրենք, կանգնեցնելու ենք էս տունը

Ավանեսյանների ընտանիքն էլ Ասկերանի Հարավ գյուղից է։ Պատերազմի ժամանակ Արսենը դիրքերում էր։ Արցախի ճակատագրի վերաբերյալ տարբեր տեղեկություններ էին ստացվում, և ընտանիքն առանց սպասելու, որ Արսենը դիրքերից իջնի, որոշեց դուրս գալ հայրենիքից։
© Sputnik / Aram NersesyanԱրսեն Ավանեսյանը
Сын семьи Арсен - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Արսեն Ավանեսյանը
Նազիկը 3 երեխաների, սկեսուրի ու սկեսրայրի հետ բեռնատարի թափքում հասան Հայաստան։
© Sputnik / Aram NersesyanՆազիկը
Назан, невестка семьи - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
Նազիկը
«Ոչ մի բան, աղջիկ ջան, չեմ վեր կալել, հիմա եմ նստում, ասում՝ ինչի չեմ վեր կալել, էդքան շոր թողեցի ֆաներկի մեջին։ ժամանակ ունեինք, չենք ֆայմել»,- պատմում է տիկին Կատերինան։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Կատերինան
Бабушка Катерина - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Տիկին Կատերինան
Դեպի Հայաստան ճանապարհը շատ ծանր է եղել, գրեթե 2 օր անձրևի տակ են մնացել, մեծից փոքր հիվանդացել են։ Հայաստանում մի քանի օր անց Արսենը միացել է ըտանիքին ու որոշել են բոլորով Տավուշ գյուղ գալ։ Թեպետ Արցախի կարոտը սրտներում է, բայց այստեղ արդեն իրենց հարազատ են զգում։
© Sputnik / Aram NersesyanԱվանեսյանների ընտանիքը Տավուշում
Перемещенная семья Ованнисянов из села Арав Аскеранского района - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Ավանեսյանների ընտանիքը Տավուշում
«Գնացել էինք Երևան` բժշկի, ամուսինս չէր ուզում մնալ, ասում էր՝ չեմ կարողանում, սիրտս պայթում ա, արի գնանք մեր տուն։ Էս արդեն մեր տունն է, լրիվ մեր բնությունն է»,- ասում է Կատերինան։
Սահմանում ապրելը չի վախեցնում. 4 զավակների հայր բերձորցի Աղասին Չինարիում է հաստատվել
Արսենը որոշել է պայմանագրային զինծառայության անցնել, մինչ այդ տունն է կարգի բերում։ Մայրն ասում է՝ ձեռքերը ոսկի են, արդեն տան վերանորոգմամբ է զբաղվում, այգին կարգի բերում, որ ծառեր տնկեն ու բանջարեղեն աճեցնեն։ Գյուղապետարան է դիմել, որ առանձին հողատարածք տան ցորեն մշակելու համար։
«Դե հո առնովի չի լինելու։ Արդեն ժողովրդին հարցնում եմ՝ որտեղից կարելի է տնկիներ գնել։ Ինչքան ապրենք, կանգնեցնելու ենք էս տունը»,- ասում է տիկին Կատերինան։
© Sputnik / Aram NersesyanԱվանեսյանների այգին
Семья уже приступила к обустройству сада - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Ավանեսյանների այգին
Որոշել է պատուհանի տակ տարբեր ծաղիկներ, հատկապես տարբեր գույների վարդեր աճեցնել, ինչպես Ստեփանակերտի իր տան բակում էր անում։
© Sputnik / Aram NersesyanՏավուշ գյուղը
Село Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Տավուշ գյուղը
Թեկուզ խրճիթ, բայց մերը լինի․ Արծվաբերդում հաստատված արցախցի ընտանիքի անորոշ ապագան
Լրահոս
0