00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի հետախուզական օդապարիկները ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը անսարք են եղել․ ԶԼՄ

© AP Photo / Israel Defense ForcesԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հրապարակման մեջ նշվում է, որ օդապարիկները վաղուց ծառայում են որպես սպառնալիքների մասին վաղ նախազգուշացման իսրայելական համակարգի առանցքային մաս, և եթե դրանք հարձակման օրը աշխատեին, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածի հետ սահմանի մոտ Իսրայելի 7 հետախուզական օդապարիկներից երեքը անսարք են եղել ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման օրը։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով անվտանգության, ինչպես նաև այդ թռչող սարքերի արտադրության ոլորտի աղբյուրներին:
«Հետախուզական օդապարիկները, որոնք կարող էին նախազգուշացնել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի աղետալի հարձակման մասին, անսարք վիճակում են եղել այն պատճառով, որ դրանք չեն արդիականացվել կամ պատշաճ կերպով չեն սպասարկվել», - նշված է հրապարակման մեջ։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ օդապարիկները վաղուց ծառայում են որպես սպառնալիքների մասին վաղ ազդարարման իսրայելական համակարգի առանցքային մաս, ու եթե դրանք հարձակման օրը աշխատեին, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել:
Թերթի աղբյուրները մեղադրել են օդապարիկների ոչ պատշաճ վիճակի համար իսրայելական իշխանությանը, որը, նրանց խոսքով, անհրաժեշտ միջոցներ չի ներդրել: Թերթը նշում է, որ օդապարիկների մի մասը շարունակում էր անսարք սարքավորումներով թռչել Գազայի սահմանի վրայով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ՑԱԽԱԼ–ը հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող դպրոցներից մեկին. շուրջ 200 մարդ է զոհվել
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելում, իշխանության վերջին տվյալներով, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այդ թիվը ներառում է քաղաքացիական անձանց, զինվորների, օտարերկրյա քաղաքացիների ու աշխատողների, ինչպես նաև հաղորդվել է, որ ավելի քան 5 հազար մարդ է տուժել:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը, տուժել է ավելի քան 30 հազար մարդ:
Լրահոս
0