00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
10:11
6 ր
Բագրատ Գրիգորյան
Օնկո հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքի անալոգն ենք առաջարկում․Գրիգորյան
10:18
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է. Շահվերդյանն ասաց` ինչպես պետք է պայքարել

Գանձասար - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2023
Գանձասար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախում շուրջ 5000 պատմամշակութային կոթող կա, որոնցից ավելի քան 4000-ն անձնագրավորված է։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Արցախի իշխանությունները, անհատները պետք է պայքարեն Արցախում Ադրբեջանի հսկողության տակ մնացած պատմամշակութային ժառանգությունը փրկելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը։
Արցախում պատմամշակութային կոթողները 5000-ից ավելի են, բայց ներկայում անձնագրավորված է դրանցից ավելի քան 4000-ը։ Նոր հուշարձաններ հայտնաբերվում էին Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում, ինչպես նաև Արցախի լեռնային այլ գոտիներում։
Շահվերդյանը վստահ է` անկախ ակնկալվող արդյունքներից, պետք է մեծ աշխատանք կատարել` պետք է հավաքագրել և հրապարակել մշակութային ժառանգության ցանկերը, որպեսզի դրանց միջոցով հնարավոր լինի պատմամշակութային կոթողների պահպանության հարցը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահել։
«Մենք չունենք որևէ հնարավորություն դիտարկելու Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում թողնված մեր մշակութային ժառանգությունը։ Միակ հասանելի միջոցը հենց ադրբեջանական սոցիալական կայքերն են, որտեղ մեր ժառանգությանն առնչվող հրապարակումներ են լինում։ Monuments watch կազմակերպությունն էլ արբանյակների միջոցով է ուսումնասիրություններ իրականացնում»,– ասաց Շահվերդյանը։
Նշենք, որ ադրբեջանական սոցցանցերում պարբերաբար հրապարակումներ են լինում, որտեղ ցուցադրվում են հայկական վանական համալիրները, եկեղեցիները, պատմամշակութային այլ կոթողներ, որոնք պղծված են կամ խաչերն են հանված։
Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ Արցախի մշակութային ժառանգությունը, որն այսօր մնացել է ադրբեջանական հսկողության տակ, վտանգված է և ոչ միայն ֆիզիկական առումով։ Ադրբեջանը նաև շարունակում է սեփականացնել կամ այլափոխել մեր ժառանգությունը։
Շահվերդյանը հիշեցրեց` Արցախում մնացել է ոչ միայն անշարժ ժառանգությունը, այլև շարժական` թանգարանների, պատկերասրահների հավաքածուները, նմուշները։
«44-օրյա պատերազմից հետո թշնամու տիրապետության տակ թողեցինք 10 թանգարան և 7 արվեստի գործի հավաքածու։ Բռնի տեղահանությունից հետո էլ ևս 8 թանգարան, 1 պատկերասրահ մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանց ճակատագիրն առհասարակ անհայտ է, գուցե արդեն ոչնչացված լինեն»,– ասաց նա։
Մասնագետն անդրադարձավ նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՅՈւՆԵՍԿՕ–ի հետ տարվող աշխատանքներին առնչվող հարցերին։ Շահվերդյանը շեշտեց` Արցախից այսօր հնարավոր չէ մշակութային ժառանգության որևէ շարժական նմուշ տեղափոխել Հայաստան։ Այն ինչ հնարավոր է եղել մասնավոր անձանց միջոցով բերվել է։
Եզրափակելով իր խոսքով` Շահվերդյանն ընդգծեց` անկախ ամեն ինչից պետք է ժողովուրդը պայքարի հանուն ժառանգության պահպանման, պայքարի նաև հողերը հետ բերելու և կրկին Արցախ վերադառնալու համար։
Եթե քայլեր չանենք, Արցախում, ինչպես Նախիջևանում, կվտանգենք մեր մշակույթը. Քորթոշյան
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները տարբեր պատրվակներով արգելում են ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելության մուտքը օկուպացված Արցախի տարածքներ։ ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելություն չի մեկնել Լեռնային Ղարաբաղ նաև 2023–ի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանությունից հետո։
Լրահոս
0