00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարգարա» անցակետի շինարարությունը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ․ Բադասյան

© Sputnik / Aram NersesyanՄարգարայի անցակետը
Մարգարայի անցակետը - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Մարգարայի անցակետը
Բաժանորդագրվել
ՊԵԿ ղեկավարի խոսքով՝ գերատեսչությունը շինարարության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում ծախսած յուրաքանչյուր լումայի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի շինարարությունը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Կետը գրեթե պատրաստ է։ Շինարարական աշխատանքներն ավարտելու համար պայմանագրով ֆիքսված հստակ ժամկետ կա, բայց, հնարավոր է, հաջորդ շաբաթվա ընթացքում այն արդեն պատրաստ լինի։ Գրեթե աշխատանք չի մնացել, որ արվի», - ասաց Բադասյանը։
Նա հավելեց, որ իր խիստ վերահսկողություն է իրականացվում շինաշխատանքների որակի նկատմամբ։ Վստահեցնում է, որ ՊԵԿ-ը լավ գիտի, թե հարկերի հավաքագրումն ինչ դժվար գործընթաց է հարկատուների համար, ուստի քաղաքացու վճարած յուրաքանչյուր լումայի վրա գերատեսչությունը «դողում է» և չարաշահում թույլ չի տա։
Նա նշեց, որ շինարարական աշխատանքների իրականացումը հրատապ է եղել, այդ պատճառով էլ ՊԵԿ-ն իրականացրել է մեկ անձից գնում։ Բադասյանի խոսքով՝ Քաղաքաշինության կոմիտեից խնդրել են տրամադրել այն ընկերությունների ցանկը, որ կարող են կարճ ժամանակում նման ծավալի աշխատանք իրականացնել։ Կոմիտեն տրամադրել է ընկերության տվյալներն, ու գործընթացը սկսվել է։
«Կա պայմանավորվածություն այն մասին, որ դիվանագիտական անձնագրեր ունեցող և երրորդ երկրի քաղաքացիները կարողանան հատել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, այդ առումով կար հրատապություն այս ամենը կազմակերպելու։ Իսկ եթե «Մարգարա» անցակետ այցելեիք, կտեսնեիք, որ այն որևէ կերպ որևէ քաղաքացու չէր կարող սպասարկել՝ հին մաշված շինություններով, որևէ ենթակառուցվածք չկար։ Կարելի է ասել, որ զրոյից նոր կետ է կառուցվել, որ կարող է գոնե մարդատար հոսքերը սպասարկել»,- նշեց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը չի կարծում, որ մեկ անձից գնումը կոռուպցիոն ռիսկ են պարունակում։ Ըստ նրա՝ դրանից տարբեր իրավիճակներում հնարավոր չէ խուսափել։
Նշենք, որ 2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ․ ՊԵԿ
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:
Լրահոս
0