00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը եղել է խոր և բազմակողմանի, տևել է 4 ժամ. ՉԺՀ ԱԳՆ

© AP Photo / Doug MillsՋո Բայդենն ու Սի Ծինփինը
Ջո Բայդենն ու Սի Ծինփինը - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները կայացել են Սան Ֆրանցիսկոյում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը տևել է չորս ժամ, բանակցությունները եղել են համապարփակ և խորը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հանդիպումը տևել է չորս ժամ, ամբողջ ընթացքում եղել է համաժամանակյա թարգմանություն»,-ասել է Վան Ին:
Նա նշել է, որ երկու պետությունների ղեկավարների բանակցությունները շատ լավ են անցել, դրանք եղել են համապարփակ և խորը։
«Անձնական հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները մտքերի խորը փոխանակություն են անցկացրել, տեսակետ են հայտնել ամենահրատապ հարցերի շուրջ, ինչպիսիք են միմյանց ճիշտ ըմբռնման ձևավորումը, տարաձայնությունների պատշաճ կառավարումը, երկխոսության և համագործակցության խթանումը»,-ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Կողմերը համակողմանի քննարկել են այնպիսի միջազգային խնդիրներ, ինչպիսիք են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ուկրաինական ճգնաժամը, կլիմայի փոփոխությունը, արհեստական ինտելեկտը:

Ինչպե՞ս են գնահատել բանակցությունները Սին և Բայդենը

Ելույթ ունենալով ամերիկյան բարեկամական խմբերի ընթրիքի ժամանակ` Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը երբեք խաղադրույք չի կատարում այն բանի վրա, որ ԱՄՆ-ն կպարտվի, և չի ձգտում մարտահրավեր նետել ԱՄՆ-ին:
Սի Ծինփինը նշել է, որ ԱՄՆ-ն նույնպես չպետք է խաղադրույք կատարի այն բանի վրա, որ Չինաստանը կպարտվի և չպետք է միջամտի Չինաստանի ներքին գործերին:
Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը` Պուտինի հետ հանդիպմանը
ՉԺՀ ղեկավարը հայտարարել է, որ չին-ամերիկյան հարաբերությունների հույսը մարդիկ են, ապագան՝ երիտասարդությունը, և ընդգծել է երկու երկրների ժողովուրդների միջև կապերի և փոխանակումների ամրապնդման անհրաժեշտությունը:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ամփոփել է Սիի հետ հանդիպման արդյունքները։
«Այսօր նախագահ Սին և ես շոշափելի քայլեր ենք ձեռնարկել ճիշտ ուղղությամբ»,- ասվում է X սոցիալական ցանցում Բայդենի հաղորդագրության մեջ:
Ամերիկացի առաջնորդը նշել է այն, որ փաստարկները, որոնք ինքը ներկայացրել է այս ամբողջ ընթացքում, անփոփոխ են մնում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն եռանդուն և պատասխանատու կերպով կմրցակցի ՉԺՀ-ի հետ, կպաշտպանի ազգային անվտանգության շահերն ու իր արժեքները:
Ջո Բայդենը Սի Ծինփինին ասել է, որ երկրների մրցակցությունը չպետք է հանգեցնի հակամարտության
«Եվ մենք միասին կաշխատենք այնտեղ, որտեղ դա հնարավոր է և բխում էմեր շահերից։ Աշխարհը դա է ակնկալում մեզնից»,- հավելել է Բայդենը։
Չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում կայացել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները:
Լրահոս
0