00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրապարակի շենքերին էլի անցքեր կբացվեն, բայց քիչ. փոխքաղաքապետը` ամանորյա ձևավորման մասին

© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակի շենքերից մեկը ամանորյա ձևավորման աշխատանքների ժամանակ
Հանրապետության հրապարակի շենքերից մեկը ամանորյա ձևավորման աշխատանքների ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Բաժանորդագրվել
Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 10-ից 15-ը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակի ամանորյա ձևավորման համար այս տարի հարակից շենքերի վրա կրկին անցքեր կբացվեն, բայց դրանք կլինեն ավելի քիչ թվով։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Մեր արած ծակերն ուրիշ են, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ». Ավինյան
Նա վստահեցրեց, որ այս տարի շենքերի վրա ոչ մի նոր անցք չի բացվի` կօգտագործվեն նախորդ տարվանները։
«Ինչպես անցած տարի խոստացել էինք, բոլոր բացված անցքերը փակեցինք։ Այս տարի նորից կբացվեն այդ անցքերը, կօգտագործվեն և ինչպես անցած անգամ` էլի կլցվեն»,– ասաց նա։
Փոխքաղաքապետը նշեց նաև, որ շենքերի վրա անցքերը քիչ կլինեն, քանի որ հատուկ Հանրապետության հրապարակի ձևավորման համար կպատրաստվեն թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա էլ կամրացվեն լույսերը։
«Հիմա հարց կտաք` ինչո՞ւ անցած տարի այդպես չարեցինք. որովհետև ժամկետն անցած տարի սեղմ էր` կապված Մանկական Եվրատեսիլի բացման արարողության հետ»,– ասաց Սուրեն Գրիգորյանը։
Լուսավորության համար շենքերին հասցված վնասի պաշտոնական գնահատում չի իրականացվել․ ԿԳՄՍՆ
Անդրադառնալով Երևանի ամանորյա ձևավորման համար նախատեսված ծախսերին` փոխքաղաքապետը հայտարարեց, որ իրերի համար գումար գրեթե չի ծախսվի, քանի որ կօգտագործվի անցած տարի ձեռք բերված գույքը, միայն կկատարվեն վերանորոգման աշխատանքներ։

«Անցած տարի երբ գույք էինք ձեռք բերում, ամանորյա լուսավորության սարքավորումներ էինք ձեռք բերում, շատ քննարկումներ եղան, թե ինչքանով է արդարացված, ինքանով` ոչ։ Մի տարի անց կարևոր է արձանագրել, որ, այո՛,արդարացված է, որովհետև մեկանգամյա օգտագործման գույք չէր դա, այս տարի արդեն մեր ասածի ապացույցը տեսնում ենք, կտեսնենք նաև հետագա տարիներին»,– ասաց նա։

Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ այս տարի լրացուցիչ բյուջե կտրամադրվի ամանորյա տոնավաճառի համար, որն անցած տարի, ըստ նրա, որակապես այնքան էլ լավը չէր։
Հավելենք, որ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 10-ից 15-ը։
Վանդալիզմ է. ճարտարապետն առաջարկում է պատժել հրապարակի շենքերի զարդարման պատասխանատուներին
Լրահոս
0