00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ փորձով գիտեմ՝ ինչպես է ոստիկանը ծեծում»․ Լևոն Քոչարյանը՝ Վահե Ղազարյանին

© Sputnik / Aram NersesyanԼևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Լևոն Քոչարյան
Բաժանորդագրվել
ՆԳ նախարարը համոզված է, որ ոստիկանությունը երբևէ այնքան գրագետ չի աշխատել, ինչպես այսօր։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Ոստիկանությունը երբևէ այսքան գրագետ ու համբերատար չի ծառայել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, որը վերաբերում էր ոստիկանների վայրագություններին։
«Ես իմ փորձով գիտեմ՝ ոնց է ոստիկանը ծեծում, ոնց է ոստիկանը հայհոյում, ոնց է ընկած մարդուն քացով խփում, ոնց են անչափահասներին խեղդում, ոնց են աղջիկներին քաշելով տանում։ Իհարկե, քրեական գործը կա, ես երկու ոստիկանի ցուցմունքով այսքան ժամանակ անցկացրել եմ կալանքի տակ ու դեռ շատ երկար կանցկացնեի, եթե այս ամեն ինչը չլիներ։ Ուղղակի ամոթ է»,- ասաց նա։
Պատգամավորը հավելեց, որ չի կարծում, թե ոստիկանները կեղծ ցուցմունք են տալիս առանց վերադասի իմացության։
ՆԳ նախարարը, անդրադառնալով Լևոն Քոչարյանի հետ կապված քրեական վարույթին, նշեց, որ ծառայողական քննությունը կասեցված է մինչև քրեական վարույթի ավարտը, իսկ ոստիկանությունը 24-ժամյա գրաֆիկով է աշխատում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։
Լրահոս
0