00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը հարվածի տակ է դնում ՀՀ անվտանգությունը. Օհանյան

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Սեյրան Օհանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանի խոսքով` շատ դեպքերում հարաբերությունների վատթարացումը կախված է եղել Հայաստանի իշխանություններից։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի իշխանությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին չմասնակցելով՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ևս մեկ հարվածի տակ են դնում երկրի անվտանգությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այս պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը գտնվում են լուրջ, բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, ՀԱՊԿ միջոցառումներին չգնալը ևս մեկ վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք այս դաշինքի անդամ ենք և այդ դաշինքի շրջանակներում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` շատ դեպքերում հարաբերությունների վատթարացումը նաև կախված է եղել Հայաստանի իշխանություններից։
Օհանյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ–ն այն կազմակերպությունն է, որ ձևավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, և այդ ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև ՀՀ–ն ։
«Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորվել է ՀԱՊԿ–ը, բայց ստեղծվել է պայմանաիրավագրային մի ամբողջ փաթեթ, մանավանդ ռազմական կոմպոնեմենտի մեջ ՀՀ–ն մեծ ներգրավվածություն է ունեցել դրանց զարգացման հարցերում։ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, խաղաղապահ ուժերի ձևավորման օրինակ է եղել ՀՀ–ն, ռազմական կոմիտեի` գլխավոր շտաբերի պետերի համար հարթակ ձևավորելու նախաձեռնությունը Հայաստանինն է եղել»,–ասաց նա։
Ըստ Օհանյանի` ՀՀ–ն պետք է մասնակցի ՀԱՊԿ–ի բոլոր միջոցառումներին և առկա խնդիրները բարձրացնի։ Նրա խոսքով` ՀԱՊԿ–ի վրա երբեմն այնպիսի խնդիրներ է դրվում, որը պետք է իրականացնի ՀՀ–ն։
Կրեմլն ափսոսում է, որ Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին
«ՀԱՊԿ–ի ոչ մի երկի չի գալու ամրապնդի մեր երկրի սահմանները, ոչ մի երկիր չի գալու մեր սահմաններում, ռազմավարական կետերում խրամատներ փորի։ ՀԱՊԿ–ի խնդիրն ավելի գլոբալ է»,–ասաց նա։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն վերջնական տեսքի չի բերվել։ Հայաստանը ՀԱՊԿ–ից քաղաքական գնահատական էր պահանջում Ադրբեջանի կողմից 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված։
Դրանից հետո փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից (միևնույն ժամանակ համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ)։
Այս տարվա հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ու Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրեց ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա նաև հայտարարեց, թե այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։
Նոյեմբերի 14-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Լրահոս
0