00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Քոչարյանն ու Տիգրան Պարսիլյանը երդվեցին՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները

© Photo : press office of the Parliament of RAԼևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Բաժանորդագրվել
ՔՊ ցուցակից պատգամավորական տեղը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվան պատճառով, իսկ «Հայաստան» խմբակցությունում տեղ էր ազատվել, երբ Արմեն Չարչյանը վայր էր դրել մանդատը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Տիգրան Պարսիլյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Ազգային ժողովում երդվեցին՝ անցնելով պատգամավորական լիազորությունների կատարմանը։
«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը։ Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, համամարդկային արժեքների պահպանման համար»,–երդվեցին պատգամավորները։
Տիգրան Պարսիլյանը լրացրեց ԱԺ «Քաղաքացինական պայմանագիր» խմբակցության, Լևոն Քոչարյանը՝ «Հայաստան» խմբակցության շարքերը։
© Photo : press office of the Parliament of RAՏիգրան Պարսիլյան
Тигран Парсилян во время принятия присяги на очередном заседании Национального собрания Армении (14 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Տիգրան Պարսիլյան
ՔՊ ցուցակից պատգամավորական տեղը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվան պատճառով, իսկ «Հայաստան» խմբակցությունում տեղ էր ազատվել, երբ Արմեն Չարչյանը վայր էր դրել մանդատը, իսկ նախընտրական ցուցակով հերթական համարներ, պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Լրահոս
0