00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության մեկնարկը տրված է. ՀՀ ԱԳՆ

© ՀՀ արտաքին գործերի նախարարությունՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ–ի Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպմանն ընդգծվել է, որ ՀՀ–ի և ՄԹ–ի միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը վկայում է ՀՀ–ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու` կողմերի պատրաստակամության մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումով տրվել է ՀՀ–ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։ Այս մասի ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ–ի և ՄԹ–ի միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, ռազմավարական երկխոսության մեկնարկը վկայում են ՀՀ–ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու` կողմերի պատրաստակամության, այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, անվտանգային, նորարարության, մարդկանց միջև շփումների ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա ընդլայնման հեռանկարներին։
Հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նախարար Միրզոյանը շեշտել է հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացում առաջ շարժվելու՝ Ադրբեջանի կողմից հանրային հանձնառության արտահայտման, ինչպես նաև այդ հարցում միջազգային գործընկերների գործուն ներգրավածության կարևորությունը։
«Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով Հայաստանի և ընդհանուր տարածաշրջանի կայունության և զարգացման համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները»,– նշում են ՀՀ ԱԳՆ–ից։
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման հարցն ու ԼՂ ժողովրդի առաջնային կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Հիշեցնենք, որ այսօր Լոնդոնում պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը, որի ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 8 մլրդ դրամ)։
Լրահոս
0