00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դոկտոր Լիզան» հումանիտար օգնություն կբաժանի Արարատի մարզում գտնվող ԼՂ–ից տեղահանվածներին

© Sputnik / Andranik GhazaryanԱնի Մարտիրոսյան
Անի Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2023
Անի Մարտիրոսյան
Բաժանորդագրվել
Հումանիտար բեռները կբաշխվեն Արարատի մարզի Արտաշատ և Մասիս համայնքների, ինչպես նաև հարակից գյուղերի միջև։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօրվանից «Դոկտոր Լիզա» հիմնադրամը սկսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու երրորդ միջոցառումը, այս անգամ՝ Արարատի մարզում։
Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի խորհրդի անդամ, «Դոկտոր Լիզա» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Անի Մարտիրոսյանը:
«Դոկտոր Լիզա» հիմնադրամը 10 տոննա հումանիտար բեռ է բաժանել արցախցի փախստականներին
Հոկտեմբերի կեսերին «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը Հայաստան էր բերել 10 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Բեռը ներառում էր բժշկական պարագաներ, մանկական սնունդ, քնապարկեր և այլն: Մինչև ձմեռ սպասվում էր նոր խմբաքանակ։
Մարտիրոսյանը հիշեցրեց, որ հիմնադրամը արդեն մի քանի տարի օգնում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին` համակարգելով նրանց տրվող օգնությունը։
2020 թվականից հիմնադրամի կամավորները ակտիվորեն համագործակցել են և օգնել բնակիչներին ինչպես ԼՂ տարածքում, այնպես էլ Հայաստանում։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 20 տոննա մարդասիրական բեռ է բերվել, և այսօրվանից մենք կիրականացնենք մեր երրորդ միջոցառումն Արարատի մարզի Մասիս, Արտաշատ համայնքներում և և հարակից 4-5 գյուղերում»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, մարդասիրական օգնություն բաժանելիս կամավորներն ամեն անգամ հուզիչ պատմություններ են լսում տեղահանման և մարդկանց կարիքների մասին։
Օրինակ՝ նախօրեին հիմնադրամի կամավորների մոտ են եկել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երկու դեռահասներ՝ 12 և 17 տարեկան։ Զրույցի ընթացքում պարզվել է, որ 12-ամյա դեռահասի ընտանիքի 5 անդամներից 2–ը քնում են հատակին։
Մարտիրոսյանի խոսքով` հիմնադրամը մի քանի տարի է, ինչ համագործակցում է պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։ Ներկայումս համագործակցում են ինչպես Արարատի մարզպետի, այնպես էլ համայքապետերի հետ մարդկանց կարիքները ճիշտ գնահատելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար։
© Sputnik / Andranik GhazaryanՎլադիմիր Խավշաբո
Руководитель программы Спаси ребенка в горячих точках Владимир Хавшабо во время пресс-конференции (13 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2023
Վլադիմիր Խավշաբո
Մարդասիրական օգնությունը ներառում է տաքացուցիչներ, թեյնիկներ, մահճակալներ և անկողնային պարագաներ: Բեռները գնվել են Հայաստանում։
Իր հերթին «Փրկիր երեխային թեժ կետերում» ծրագրի ղեկավար Վլադիմիր Խավշաբոն նշեց, որ հիմնադրամից մարդասիրական առաքելությամբ առաջինը ԼՂ է ուղևորվել Ելիզավետա Գլինկան։
Նա վերականգնողական սարքավորումներ է մատակարարել ԼՂ մանկական հիվանդանոցներին։ 2020 թվականին առաքելությունը շարունակել է հիմնադրամի ղեկավար Նատալյա Ավիլովան։
Նրա խոսքով, իրենք փորձել են հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքել տարբեր աղբյուրներից՝ հասկանալու համար, թե ինչ է պետք տեղահանվածներին։ Խավշաբոն նշեց, որ օգնության բաշխման հարցում իրենց օգնում են կամավորները։
«Կամավորները գալիս են խմբերով, ընտանիքներով կամ մենակ։ Եթե կամավորների օգնության կարիք է լինում, մենք տեղեկացնում ենք այդ մասին սոցիալական ցանցերի միջոցով։ Կամավորներն օգնում են տարբեր հարցերում` բեռների տեսակավորումից մինչև հոգեբանական օգնություն»,- ասաց Խավշաբոն:
Նա ընդգծեց, որ մարդասիրական օգնության բաշխումից հետո իրենք կրկին Հայաստան կգան բեռների նոր խմբաքանակով։
Լրահոս
0