00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանք չգտան, իսկ ապրել պետք էր․ արցախցի քույրերը սկսել են ժենգյալով հաց թխել ՀՀ–ում

© Sputnik / Aram NersesyanԺենգյալով հաց
Ժենգյալով հաց - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2023
Ժենգյալով հաց
Բաժանորդագրվել
Արցախցի կանայք ամբողջ օրը փռում են անցկացնում, որ մտքերից, տան կարոտից չգժվեն։
Բաղդասարյան-Դանիելյան ընտանիքը վերջիններից մեկն է լքել հայրենի Արցախը։ Նոր բնակավայրին դժվարությամբ են ընտելանում. Ագարակ գյուղում վարձակալած տանը գիշերը մկների ձայներ են լսվում․ տունը տարիներ շարունակ լքված է եղել։
Որպեսզի չնստեն տանը և կարողանան պետական աջակցության միջոցների ավարտից հետո վճարել տան վարձը (հիմա 180 հազար դրամ են վճարում), երկու քույրերը որոշեցին ինչ-որ բան նախաձեռնել։ Երկուսի ընտանիքները միասին 9 հոգի են, երկուսն էլ կայուն աշխատանք են ունեցել․ Անահիտը տարբեր ընկերություններում կադրերի բաժնի պետ է եղել, Արեգան աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում:
Եվ ահա կյանքում առաջին անգամ սկսեցին ժենգյալով հաց, կարկանդակներ ու խմորեղեն թխել ոչ թե տան անդամների, այլ վաճառքի համար, որովհետև աշխատանք գտնելու փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։
Վարձով տները թանկ են կամ վատ վիճակում. կացարաններում ապրող արցախցիները չգիտեն` ուր գնան
Հիմա Ագարակ գյուղ տանող ճանապարհին մի ցուցանակ կա, որի վրա գրված է. «Արցախի ժենգյալով հաց»: Արդեն մեկ ամիս է` ստեփանակերտցի քույրերը պատրաստում են արցախյան ավանդական ուտեստը։
Նրանց օգնում են Արեգայի ամուսինն ու որդին։ Ամեն երեկո նրանք գնում են շուկա, թարմ կանաչիներ գնում, որ առավոտյան պատրաստեն միջուկը։ Յուրաքանչյուր հացի մեջ 325 գրամ միջուկ է դրվում։
«Միջուկն անպայման կշռում եմ, որ ամեն հացի մեջ հավասար քանակությամբ կանաչի լինի»,- ասում է Արեգան:
Թեև ժենգյալով հացին յուրահատուկ համ տվող կնձմնձուկ չկա այս տարածքում, բայց Արեգան ասում է, որ փորձում են Արցախի իսկական ժենգյալով հացին հնարավորինս մոտ համ ստանալ։
Սկզբում քույրերը հենց ճանապարհին էին վաճառում ժենգյալով հացը, բայց գործն առաջ չէր գնում. ակտիվ երթևեկության պատճառով վարորդները չէին կանգնում այդ հատվածում։
Օգնության հասավ գյուղապետը․ տեսնելով ընտանիքի աշխատասիրությունը` նա անվճար տարածք հատկացրեց բենզալցակայանի մոտ։
Հադրութ իջնելու հրաման այդպես էլ չեղավ․ Արցախում միլիոններ թողած ընտանիքը 0-ից է սկսում
Այդպես էլ հայտնվեց Արցախի բույրերով լցված մինի-ճաշարանը, որն արդեն սիրելի վայր է դարձել ոչ միայն գյուղացիների, այլև պատահաբար «մի բան ուտելու» եկած մարդկանց համար։
Ամենասիրվածը փախլավան է ու ժենգյալով հացը։
Քույրերը չեն դժգոհում, քանի որ հասկանում են`կան մարդիկ, որոնք ավելի ծանր վիճակում են հայտնվել։ Աշխատանքը սկսում են առավոտյան 6-ին և մինչև ուշ ժամ մնում։ Ասում են` տուն են գնում քնելու համար։
Ընտանիքները դեռ չեն հարմարվել նոր վայրին, իսկ տան, հայրենի Ստեփանակերտի մասին խոսակցությունները չափազանց ցավոտ են։
Մինչև վերջին օրը Արեգան ու Անահիտը չէին հավատում, որ ստիպված կլինեն լքել հայրենիքը, այդ պատճառով էլ գրեթե վերջինն են դուրս եկել Ստեփանակերտից։ Սեպտեմբերի 29-ին եկել են Գորիս, այնտեղից էլ` Ագարակ գյուղ։
«Ամբողջ օրը փռում ենք անցկացնում, որ մտքերից, տան կարոտից չգժվենք։ Ապագան շատ մշուշոտ է թվում»,-ասում է Անահիտը։
Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 101 848 մարդ: Բայց բռնի տեղահանվածների մեծ մասը մինչ օրս չի կարողանում աշխատանք գտնել։
«Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը...». Իջևանը նման է Արցախին, կարոտը մի քիչ խլանում է
Լրահոս
0