00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԴԲ–ն կոռուպցիայի գործի շրջանակում առգրավել է Նյու Յորքի քաղաքապետի բջջային տեխնիկան. ԶԼՄ

© Sputnik / Вера Голосова / Անցնել մեդիապահոցՆյու Յորք
Նյու Յորք - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2023
Բաժանորդագրվել
Քաղաքապետին պատկանող տեխնիկան առգրավվել է այն կասկածով, որ 2021 թվականի նախընտրական արշավի ընթացքում Ադամսն ու նրա ներկայացուցիչները համաձայնության են եկել Թուրքիայի իշխանությունների հետ` սեփական կարիքների համար գումարներ ստանալու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀԴԲ–ն առգրավել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին պատկանող բջջային հեռախոսներն ու iPad–ը, ենթադրաբար կոռուպցիոն գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Nеw York Times–ի աղբյուրներին։
Նոյեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմինները հետաքննում են Ադամսի խորհրդական և ֆանդրայզեր Բրիոննա Սագսի գործը։ Հայտնում էին, որ նրա կնոջ տանը խուզարկումներ են տեղի ունեցել։
Թրամփին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի գործով
Պարբերականի տվյալներով` քաղաքապետին պատկանող տեխնիկան առգրավվել է այն կասկածով, որ 2021 թվականի նախընտրական արշավի ընթացքում Ադամսն ու նրա ներկայացուցիչները համաձայնության են եկել Թուրքիայի իշխանությունների հետ` սեփական կարիքների համար գումարներ ստանալու նպատակով։
«ՀԴԲ–ի գործակալները դրսում մոտեցել են քաղաքապետին, նստել նրա մեքենան և դատական կարգադրությանը հետևելով` առգրավել նրա տեխնիկան», – գրում է թերթը։ Կալանք է դրվել առնվազն երկու բջջային հեռախոսի և iPad–ի վրա։
Թերթը մեջբերում է նաև Ադամսի հայտարարությունը, որում նա հայտնում է, որ «թաքցնելու ոչինչ չունի»։ Նյու Յորքի քաղաքապետը նշում է նաև, որ որպես իրավապահ մարմինների ախկին աշխատակից, հույս ունի, որ իր աշխատակիցները կպահպանեն օրենքն ու կհամագործակցեն հետաքննության հետ։ Ինքը նշում է, որ շարունակելու է դա անել։
Ադամսի փաստաբան Բոյդ Ջոնսոնը վստահեցրել է, որ Նյու Յորքի քաղաքապետն «անմիջապես կատարել է ՀԴԲ–ի խնդրանքն ու նրանց տրամադրել իր էլեկտրոնային սարքերը»։
Ավելի վաղ Սագսի տան խուզարկության հետ կապված New York Times–ը հայտնել էր, որ Ադամսն այդ մասին իմանալուց հետո ստիպված էր հետաձգել նախատեսված հանդիպումների շարքը Վաշինգտոնում, այդ թվում Սպիտակ տան և ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների հետ և հրատապ Նյու Յորք վերադառնալ։ Պարբերականի զրուցակցի տվյալներով` գործակալները խուզարկումից բացի Սագսին նաև կոռուպցիայի հետ կապված հարցեր են ուղղել։
Թրամփն իր դեմ նոր մեղադրանքները Բայդենի կողմից ԱՄՆ ընտրությունները կեղծելու փորձ է անվանել
Սագսն աշխատել է Ադամսի հետ 2021 թվականի նախընտրական արշավի շրջանակում, որտեղ նա Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել, մինչ օրս զբաղվում է հովանավորների միջոցների ներգրավմամբ` կապված 2025 թվականի վերընտրման նախապատրաստական աշխատանքների հետ։
Ադամսի ներկայացուցիչ Չարլզ Լուտվակի տվյալներով (որոնք մեջբերում է գործակալությունը)` քաղաքապետը վերադարձել է Նյու Յորք` առաջացած խնդիրները լուծելու, և մտադիր է հնարավորինս շուտ անցկացնել նախկինում ծրագրած հանդիպումները։
Սագսը ոչ միայն պատասխանատու է Ադամսի հովանավորների գումարների ներգրավման համար, այլև համարվում է նրա խորհրդատուն, սերտ կապեր ունի Ադամսի հետ։
Լրահոս
0