00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի վերաբերմունքը հայերի նկատմամբ սպառնալիք է միջազգային իրավակարգի համար. Շիֆ

© asparezԱդամ Շիֆ
Ադամ Շիֆ - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Բաժանորդագրվել
Ադամ Շիֆը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամ Ադամ Շիֆը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության պաշտոնյաներին։ Այդ մասին ասված է Շիֆի հեղինակած բանաձևի մեջ, որը նա ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ։
Ադամ Շիֆը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար:
Շիֆը հիշեցնում է, որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ բոլոր կողմերը համաձայնել են «ռազմագերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց փոխանակմանը»։ Երեք տարի անց Ադրբեջանը դեռևս ազատ չի արձակել բոլոր ռազմագերիներին, փոխարենը շարունակում է բանտարկել ավելի շատ ռազմագերիների, պատանդների` ներառյալ 2023 թ. սեպտեմբերյան վերջին ագրեսիայի ժամանակ։
«Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ընթացքում իրականացված լուրջ վայրագությունների համար, իսկ հայերին շարունակելով ապօրինի կալանքի տակ պահել` խորացնում է խնդիրը: Ադրբեջանի վերաբերմունքն այդ բանտարկյալների նկատմամբ, ներառյալ խոշտանգումներն ու սպանությունները, ուղղակի սպառնալիք են ներկայացնում միջազգային իրավակարգի համար»,– հայտարարել է Շիֆը։
Բանաձևում մասնավորապես ասվում է, որ բացի այն, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին, նաև պետք է տեղեկատվություն տրամադրի դեռևս անազատության մեջ գտնվողների և անհետ կորածների կարգավիճակի մասին։
Նաև կոչ է արվում դադարեցնել ԱՄՆ–ի օգնությունն Ադրբեջանին և լիարժեք կատարել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907–րդ հոդվածը՝ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների շարունակական խախտումների լույսի ներքո։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0