00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պենտագոնը շարունակում է պայքարել այլմոլորակայինների դեմ

Պենտագոն - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Պենտագոն
Բաժանորդագրվել
Այլմոլորակայինների դեմ լուրջ պայքարը զգալի բյուջետային ֆինանսավորում է պահանջում և շարունակում է շահութաբեր «բիզնես» լինել Պենտագոնի ՉԹՕ-դեպարտամենտի աշխատակիցների համար։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Պաշտպանության նախարարի` չբացահայտված թռչող օբյեկտների հարցերով տեղակալ, ֆիզիկոս-գիտնական և ԱՄՆ հետախուզական համայնքի վետերան Շոն Քիրկպատրիկը 2023 թվականի դեկտեմբերին կլքի պաշտոնը։ Նա կհեռանա բավարարվածության զգացումով. 18 ամսվա ընթացքում նրա ղեկավարությամբ հետաքննվել է ավելի քան 800 այլմոլորակային գործ: Պենտագոնը գաղտնազերծված տեղեկատվության հիման վրա օգոստոսին ՉԹՕ-ների մասին նոր կայք է գործարկել։ Գարնանը Քիրկպատրիկը չբացահայտված օբյեկտների վերաբերյալ աղմկահարույց ուսումնասիրության համահեղինակ է դարձել։ Այդ ՉԹՕ-ները «մարտահրավեր են նետում ամբողջ ֆիզիկային» և, հնարավոր է, «Երկիրը ուսումնասիրելու համար ուղարկված նավի այլմոլորակային զոնդերն են»:
Պենտագոնն ապրիլին Սենատի զինված ուժերի կոմիտեին զեկուցել էր իր «Բոլոր ոլորտներում անոմալիաների ուսումնասիրման վարչության» աշխատանքի մասին։ Սակայն ԱՄՆ կոնգրեսականները, հասարակությունն ու էնտուզիաստները շարունակում են կառավարությանը քննադատել ՉԹՕ-ների և այլմոլորակային տեխնոլոգիաների օգտագործմամբ «երկարամյա հակադարձ նախագծման ծրագրի» վերաբերյալ թափանցիկության բացակայության համար: Հետախուզության նախկին աշխատակից Դևիդ Գրուշը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ ուղղակիորեն հայտարարել է, որ Պենտագոնը թաքցնում է այլմոլորակային սարքերի և կյանքի ձևերի մասին տեղեկատվությունը:
Ինչևէ, ԱՄՆ-ում այլմոլորակայինների որոնումներն ու չեզոքացումը շարունակվում է։ NASA-ն սեպտեմբերին ամերիկյան հանրությանը կոչ էր արել օգնել ՉԹՕ-ների որսի հարցում։ Ավելի վաղ Ալյասկայի, Հարավային և Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ՝ Հուրոն լճի վրա (Միչիգան նահանգ), ԱՄՆ ՌՕՈւ կործանիչները ութ օրվա ընթացքում չորս անհայտ օբյեկտ էին խոցել, որոնք չէին պայթել, և բեկորները չէին հայտնաբերվել։ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) և ԱՄՆ-ի Հյուսիսային հրամանատարության (NORTHCOM) ղեկավար, գեներալ Գլեն Վանհերկը չի բացառել փետրվարի 10-12-ին խոցված գլանաձև, մետաղական փայլով անհայտ թռչող սարքերի այլմոլորակային ծագումը:

ՉԹՕ-ի գաղտնիքները բացահայտված չեն

Ամեն դեպքում Պենտագոնը տիեզերքի դեմ պայքարելու համար ավելի քան 10 միլիարդ դոլար է խնդրել։ «Այլմոլորակային» վարչությունը գիտական և հետախուզական տեղեկատվությունը վերլուծում է «ՉԹՕ-ները ճիշտ հասկանալու և արձագանքելու համար»:
Վերադառնանք Քիրկպատրիկի գաղափարախոսությանը՝ «Լավագույնը, որ կարող է պարզվել այս աշխատանքից, այլմոլորակայինների գոյության ապացույցն է», քանի որ այլընտրանքը հավանական հակառակորդի անհավանական սարքերն են ԱՄՆ-ի «հետնաբակում», որը ազգային անվտանգության շատ ավելի լուրջ խնդիր է։
Ինչ է նշանակում ռուսական նորագույն «Սուպերջեթի» առաջին թռիչքը
ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությունը համառորեն փորձում է բացահայտել տիեզերական գաղտնիքները և հոկտեմբերի վերջին հրապարակել է անցյալ տարվա հաշվետվությունը: Փաստաթուղթը հաստատում է ՉԹՕ-ների (UAP) լայն տարածումը և դրանց բնույթի, տեխնոլոգիայի, նպատակի ընկալման բացակայությունը: Ըստ էության, Պենտագոնը նախկինում էր արձանագրել, որ անհայտ օբյեկտները պարբերաբար հայտնվում են տիեզերքում, օդում, ցամաքում, ջրում և ջրի տակ՝ վտանգ ներկայացնելով ռազմական օբյեկտների համար: Սպառնալիքի բնույթն ու ծավալները պարզ չեն։ «Անկախ հետազոտական թիմը... չի գտել որևէ ապացույց, որ UAP-ները արտերկրյա ծագում ունեն, բայց մենք չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում UAP-ը»:
ԱՄՆ ազգային հետախուզական վարչության գաղտնի ուղեծրային համակարգը 2021 թվականի մայիսին ջրի մակերևույթից մոտ 10 մետր բարձրության վրա ՉԹՕ է հայտնաբերել, և այս «անոմալիան» ավելի շատ է մտահոգել հետազոտողներին: Ակնհայտ է, որ դիտարկվող օբյեկտներն ավելի բարդ և կատարյալ են, քան հետազոտողների գործիքները:
Ռուսական Սու-57-ի հրթիռային սպառազինության գաղտնիքները
Հավայան կղզիներում գտնվող PanSTARRS աստղադիտակը 2017-ի հոկտեմբերին նկատել է Oumuamua օբյեկտը, որը այնպիսի արագությամբ է շարժվել, որ որոշ գիտնականներ ենթադրել են, թե այն առաջացել է այլ աստղային համակարգում: Օբյեկտի ուղեծիրը ցույց է տվել, որ արևի գրավիտացիոն ձգումից բացի, այլ ուժերի ազդեցություն էլ կա: Հարվարդի համալսարանի հայտնի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Աբրահամ Լեբը կարծում է, որ արեգակնային համակարգը հատել է «արտաարեգակնային հետախույզը»՝ այլմոլորակային բազային օբյեկտը: Ամերիկացի հետազոտողների կարծիքով՝ այլմոլորակային «զոնդերը» կարող են աստղային լույսն օգտագործել «իրենց մարտկոցները լիցքավորելու համար», իսկ երկրի ջուրը՝ որպես վառելիք:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ուֆոլոգները չեն ուզում բացահայտել իրենց բոլոր գաղտնիքները, որպեսզի «պոտենցիալ հակառակորդներին, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, չզարմացնեն չնախատեսված նոր տեխնոլոգիաներով»: Մյուս կողմից` արժեքավոր տեղեկությունները շատ չեն: Գիտնականների քննարկումները շարունակվում են, Պենտագոնի բյուջեն աճում է, և դա արդեն հաջողություն է։
Կալիֆոռնիայի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Դեյվիդ Ջուիթը իրավացիորեն նշում է. «Ռազմաօդային ուժերը շատ լավ են ռմբակոծում, բայց ինչ վերաբերում է ՉԹՕ-ների վերաբերյալ նրանց հետազոտություններին, ապա պետք է ավելի քիչ վստահել»: Այլմոլորակայիններն ակնհայտորեն հետևում են ամերիկացի պրոֆեսորի խորհրդին:
Բաժանորդագրվեք ռազմական սյունակագիր Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։
Լրահոս
0