00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն այսօր Փարիզում կհանդիպի Մակրոնի հետ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գրանադայում
Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գրանադայում - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գրանադայում
Բաժանորդագրվել
Աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին: Այն անցկացվելու է նոյեմբերի 10-11-ը։
Համաժողովի բանախոսներն են լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ–ների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Բանախոսների թվում ընդգրկված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մակրոնն օրեր առաջ հայտարարել էր, որ համաժողովի ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմի հետ կապված տիրող իրավիճակը։
Լրահոս
0