00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՓՄՁ–ների կյանքը շարունակաբար բարդանալու է. հունվարի 1-ից նոր դժվարություններ են սպասվում

© Sputnik / Aram NersesyanՍամսոն Գրիգորյան
Սամսոն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Սամսոն Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՓՄՁ ոլորտի ներկա վիճակին, կառավարության վարած քաղաքականությանն ու հնարավոր զարգացումներին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Խոշոր բիզնեսին ստվերից հանելու փոխարեն կառավարության ձեռնարկած օրենսդրական փոփոխություններն ամեն անգամ ավելի ծանր վիճակի մեջ են դնում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «ՓՄՁ շահերի պաշտպան, գործարար Սամսոն Գրիգորյանը։
«ՊԵԿ–ը որդեգրել է մի պարզագույն աշխատաոճ, որ ուղղակի արգելքներ դնելով է փորձում հարցերին լուծում տալ։ Նախորդ կառավարությունների օրոք էլ խոշորներին իբրև թե բացահայտելու անվան տակ էլի խնդիրներ էին ստեղծում մանր բիզնեսի համար։ Եվ բազմաթիվ անգամ բացահայտել ենք, որ իրականում լուրջ պայքար չի գնում խոշորների ստվերի դեմ, այլ փորձ է արվում ամեն ինչ բարդել մանր բիզնեսի վրա, որովհետև մանր բիզնեսն ավելի անպաշտպան է, մանր բիզնեսին նեղացնելը շատ ավելի հեշտ է, քան խոշորին»,– ասաց Գրիգորյանը։
Բանն այն է, որ խոշորները հաճախ գերադասում են իրենց բիզնեսը տրոհել մի քանի փոքր բիզնեսների, որպեսզի կարողանան օգտվել ավելի բարենպաստ հարկման ռեժիմից։ Խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում են նաև կառավարությունում և որպես լուծում առաջարկում ՓՄՁ–ների գործունեությունն ավելի խստացնող կարգավորումներ` հույսով, որ այդ կերպ հարկային այդ դաշտն այլևս գայթակղիչ չի լինի շուկայի մեծ խաղացողների համար։
Որպես օրինակ Սամսոն Գրիգորյանը հիշում է 2022-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կանխիկ գործառնությունների շեմ սահմանող օրենքը։ Այն, մեր զրուցակցի հավաստմամբ, փոքր և հատկապես միջին բիզնեսին մեծ հարված հասցրեց և ահռելի եկամուտներ ապահովեց բանկերի համար։
Մեկ այլ օրինակ է նաև ՀԴՄ կտրոնների վրա ամբողջ ապրանքացանկը ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեության) կոդերով տպելու շեմը մինչև 24 մլն շրջանառություն ունեցողների համար իջեցնելու որոշումը, որի հետևանքով պահանջը վերաբերեց, օրինակ ամսական 2 մլն դրամի առևտուր անող փոքր վաճառակետերին։
Կգործարկվի սկսնակ բիզնեսի արտոնյալ վարկավորման համակարգը. Քերոբյան
Սա դեռ ամբողջը չէ, 2024 թ–ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու արդեն ընդունված օրենսդրական նոր կարգավորումներ ու ահմանափակումներ, որոնք, ըստ Գրիգորյանի, շատ ավելի վատ դրության մեջ են դնելու փոքր ու միջին բիզնեսին։
Հաջորդ տարվանից ՓՄՁ–ներին կհասնի եկամուտների պարտադիր հայտարարագրումը, առողջապահական համընդհանուր ապահովագրությունը, առանց փաստաթղթավորման ապրանքների դեպքում շրջհարկի 20 տոկոս տույժի կիրառման օրենքը, նաև` ապրանքային մնացորդը պարտադիր գույքագրելու պահանջը և այլն։
«Ոչ միայն հունվարի 1-ից։ Կարելի է միանշանակ պնդել, որ ՓՄՁ–ների կյանքը շարունակաբար բարդանալու է։ Սրանք բոլորը ծանր ծախսեր են մանր բիզնեսի համար և իրականում որևէ լուրջ խնդիր չեն լուծում։ Փաստացի դուրս է գալիս, որ մենք անընդհատ ոչ թե ստվերի դեմ ենք պայքարում, այլ Դոն Կիխոտի պես պայքար ենք մղում հողմաղացների դեմ»,– նկատում է գործարարը։
Այն, որ խոշոր բիզնեսը իրականում ուղիներ է փնտրում օգտվել ՓՄՁ–ների համար սահմանված հարկային ռեժիմներից ու արտոնություններից, Գրիգորյանը չի հերքում, բայց և չի ընդունում կառավարության որդեգրած պայքարի միջոցները։
«Պայքարելով մարդասպանության դեմ՝ չի կարելի արգելել դանակի վաճառքը։ Պայքարելով կեղծված հագուստի դեմ` չի կարելի արգելել կարի ֆաբրիկաներն ընդհանրապես։ Խնդրի լուծման ձևն է սխալ ընտրված իրականում։ Իրականում հարցի լուծման տարբերակը շատ պարզ է` պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական աշխատանքը, ավելի խելամիտ գործիքակազմը։ Ոչ մի դժվարություն չկա այս ամենը ներդնելու և, մյուսներին չվնասելով, հասնելու քո բարի նպատակներին»,– ասում է մեր զրուցակիցը։
Խնդիրը տարիներ շարունակ բարձրացրել են ՀՀ նախկին ու ներկա կառավարությունների մոտ, բայց դրանից իշխանություննների գործելաոճն ու վերաբերմունքը ՓՄՁ–ների նկատմամբ չի փոխվել։
ՀՀ–ում փոքր բիզնեսն այլևս չի կարողանա ապրանք գնել առանց կտրոնների
«Տասնյակ տարիներով խնդիրը բարձրացրել ենք, տասնյակ տարիներով կառավարությունը պնդում է, որ ամբողջ ստվերը մանր բիզնեսի մեջ է։ Տասնյակ տարիներով մեր աչքով տեսնում ենք, թե իրականում ստվերը որտեղ է, ովքեր են գերշահույթներ ստանում և ովքեր են իրականում ավելի ու ավելի խրվում հարկային բեռի մեջ»,– նշում է Գրիգորյանը։
Գործարարի դիտարկմամբ` այն մասին, որ ՓՄՁ–ների վիճակը Հայաստանում ծանր է ու շարունակում է ծանրանալ, վկայում է ոչ այնքան դրանց փակվելու, որքան բիզնեսի չմեծանալու փաստը։
Սամսոն Գրիգորյանը նկատում է, որ բիզնեսները սովորաբար բացվում ու փակվում են, դրանց թիվը վիճակագրորեն կարող է և չփոխվել։ Նրա համոզմամբ` շատ ավելի կարևոր է այն, թե ինչու է Հայաստանում մանր բիզնեսը մնում մանր, միջինը` միջին, և միայն դրանց մի չնչին մասին է երբեմն հաջողվում ընդլայնել իրենց գործունեությունը և տարիների ընթացքում ինչ–որ հաջողություններ գրանցել։
Լրահոս
0