00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի բանակն անհրաժեշտության դեպքում կընդլայնի գործողությունները. ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ

© AFP 2024 / JALAA MAREYԻսրայելական հրետանի
Իսրայելական հրետանի - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Իսրայելական հրետանի
Բաժանորդագրվել
Անկլավում այժմ գործում են իսրայելական հետևակային բրիգադները, զրահատանկային և ինժեներական զորքերը, որոնց աջակցում են ծովից և երկնքից։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կենտրոնացել էԳազայի հյուսիսային հատվածում գործողություններ իրականացնելու ուղղությամբ, բայց ռազմական գործողությունները կարող են տարածվել նաև անկլավի այլ շրջաններում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ, պահեստազորի մայոր Աննա Ուկոլովան:
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքը միայն Գազայի հատվածի հյուսիսում չէ, մենք տեղյակ ենք, որ քաղաքացիական օբյեկտներն օգտագործվում են նաև հարավում։ Այս պահին կենտրոնացած ենք Գազայի հատվածի հյուսիսային մասի վրա, բայց, բնականաբար, եթե անկլավի այլ շրջանները գրոհելու անհրաժեշտություն լինի, մենք դա կանենք», - ասել է Ուկոլովան։
Նրա խոսքով՝ զինվորականներն ամեն ինչ կանեն իրենց նպատակների իրականացման համար՝ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ոչնչացում և պատանդների վերադարձ:
Ուկոլովան ՀԱՄԱՍ-ին «ուժեղ հակառակորդ» է անվանել՝ նշելով, որ ցամաքային զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում դեպի անկլավի խորքը:
Գազա քաղաքը շրջափակված է. Իսրայելի բանակ
Նա նշել է, որ անկլավում այժմ գործում են հետևակային բրիգադները, զրահատանկային և ինժեներական զորքերը, որոնց աջակցում են ռազմաօդային և ռազմածովային ուժերը:
«Բանակն այսօր բերվել է առավելագույն մարտական պատրաստության վիճակի։ Ցամաքային գործողությունում ներգրավված են ինչպես ժամկետային զինծառայողներ, այնպես էլ պահեստազորայիններ։ Զորակոչվել է 360 հազար պահեստազորային»,-նշել է Ուկոլովան։
Ենթադրենք, թե Իսրայելը հաղթեց ՀԱՄԱՍ-ին, բա հետո՞
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Լրահոս
0