00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից բռնի տեղահանված 500 երեխա ՌԴ-ից ուղարկած օգնություն կստանան

Բաժանորդագրվել
Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում բնակություն հաստատած արցախցի երեխաները կարող են անվճար սովորել «Միր» հիմնադրամի ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման կենտրոններում:
ԼՂ-ից բռնի տեղահանված 270 երեխա, որոնք բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, այսօր ստացան հագուստ, քաղցրավենիք ու հիգիենայի պարագաներ:
Արցախցիների համար օգնությունը բերել էր «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը (Միր): Արցախցիներին օժանդակելու համար այս ամենը հիմնադրամը նվիրաբերություն է ստացել Ռուսաստանի Դաշնության Ազգամիջյան, միջկրոնական, միջմշակութային և միջպետական հաղորդակցությունների ոլորտում հետազոտությունների և նախագծերի զարգացման ազգային ինստիտուտից (НИИРК):
«Ռուս բարեկամները արցախցիներին երբեք մենակ չեն թողնում, սա սիմվոլիկ օգնություն է` ի նշան դրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը:
Հիմնադրամը օգնություն է տարել նաև Վայոց Ձորի մարզի Արենի և Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքներում ապրող արցախցի երեխաների համար: Ընդհանուր առմամբ, օգնություն կստանա 500 երեխա:
Ի դեպ , այս քաղաքների մի քանի դպրոցներում անվճար հիմունքներով գործում են «Միր» հիմնադրամի ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման կենտրոններ:
Գագիկ Ալոյանը հայտարարեց, որ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում բնակություն հաստատած արցախցի երեխաները նույնպես կարող են անվճար սովորել այնտեղ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0